ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմության ուժերը հայտարարել են, որ Սիրիայի արեւելքում՝ Իրաքի հետ սահմանին, կատաղի մարտեր են վարում՝ ոչնչացնելու համար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետերը:
BBC-ի փոխանցմամբ՝ նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր համարվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման ներկայացուցիչ Մուստաֆա Բալին ասել է, որ 20 հազար բնակչի տարհանման համար անհրաժեշտ յոթօրյա դադարից հետո իրենք պատրաստվում են գրոհել «Իսլամական պետության» վերջին հենակետերի վրա: «Կատաղի մարտեր են ընթանում: Այստեղ մնացել են ԻՊ-ի ամենափորձառու զինյալները»,-հավելել է Բալին:
Դեռեւս երկու տարի առաջ «Իսլամական պետությունը» վերահսկում էր Սիրիայի եւ Իրաքի զգալի տարածքներ, մինչդեռ այսօր խմբավորման մնացած ուժերը կարողանում են վերահսկողության ներքո պահել սիրիական Դեյր Զոր մարզի մի մասը միայն՝ Իրաքի հետ սահմանին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ