Սոչիում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում հայաստանյան «Punch Boxing» պրոումոթերական ընկերությունը ներկայացնող Վահե Սարուխանյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում մրցել է Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ: Մարտն անցել է հայ բռնցքամարտիկի բացահայտ առավելությամբ, սակայն մրցավարների միավորներով գրանցվել է ոչ-ոքի արդյունք, իսկ լրացուցիչ մրցավարը հաղթանակը շնորհել է ռուս բռնցքամարտիկին:
Հաղթողի անունը հայտարարելուց հետո խառնաշփոթ է սկսվել ռինգում եւ դրա շրջակայքում: Հենց այդ ժամանակ էլ «Punch Boxing» պրոմոութերական ընկերության հիմնադիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը հրապարակային հայտարարություն է արել դահլիճում. «Ամեն ինչ տեղի կատարվեց այնպես, ինչպես սովորաբար լինում է Ռուսաստանում: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում: Ամոթ մրցավարներին»,-հայտարարել է Դավթյանը:
Նույն երեկոյի ընթացքում կարիերայի 10-րդ հաղթանակն է տոնել Գոռ Երիցյանը՝ առաջին ռաունդի մեկնարկից վայրկյաններ հետո նոկաուտի ենթարկելով արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեին:
https://www.facebook.com/punchboxingarmenia/videos/352298022283242/UzpfSTEwMDAwMTAyMzk5ODA3OToyNDE4ODgwNTUxNDg5Mzg4/?story_fbid=2418880551489388&id=100001023998079&__xts__[0]=68.ARB2m1dus4UrtGBbDkIDVsjxBw4xcWBxeHN3xosOixcPrxk3LQtIRvxnbMubiOOpHpAMQko6IUSyEcD83wUGySKbEdlAKUiu5pQeCfqfxdY0PfgVdDbMLO7Vk8mwrJZE-nKnngZHQVhkCDiWk_bL-vjWMoed45NIqhcuk_UA-Qwg47CtDWpikwoZcyKjFGJrBVSSQ7V4zMdkGD2ereq30ZbU7Q7xioVQB2I_RUIOegTOF_vcodXlzUueAOGouywMNaE-gBK3pozexTflX_K9coMF4FEV_PzTZHWGDD4u4Xru7vVRjQmJstBoPc-hxeDpB6WUnE7BxkgVoTCkfoE-zYxlWXsE6oC5b1Pd&__tn__=-R
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ