Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիային հումանիտար մասնագետներ ուղարկելու ընթացակարգերը պահպանվել են ՀՀ օրենսդրության տառին համապատասխան»․ ՊՆ խոսնակ

Փետրվար 10,2019 18:06

Արձագանքելով հասարակական որոշ գործիչների «մտահոգություններին», ինչպես նաև մեր միջազգային որոշ գործընկերներին ներկայացնենք հետևյալ իրավական պարզաբանումները։ ՀՀ ՊՆ-ը ներկայացնում է այս պարզաբանումը հաշվի առնելով միջազգային ականազերծման կենտրոնի ներգրավվածությունը, մարդասիրական առաքելությանը։
ՊՆ-ն հանդիսանում է այդ կենտրոն ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը։

ՏԵՂԵԿԱՆՔ

• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ և ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԱՏՈՒԹՅԱՆ կառավարությունների միջև 2001թ. օգոստոսի 27-ին կնքվել է համագրծակցության մասին համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր),
• Համաձայնագիրը սահմանված կարգով վավերացվել է 2002թ. փետրվարի 4-ին և ուժի մեջ է մտել 14.02.2002թ.
• Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթները սահմանում են, որ Կողմերը փոխադարձ պայմանանորվածության դեպքում կարող են համագործակցել նաև այլ բնագավառներում.
• «Միջազգային պայմանագրերի մասին իրավունքի մասին» կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ «Մեկնաբանման ընդհանուր կանոնը» վերտառությամբ հոդվածի 3-րդ մասին համապատսխան՝
«Համատեքստի հետ միաժամանակ հաշվի են առնվում.»
ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջև հետագա ցանկացած համաձայնություն,
բ) պայմանագրի կիրառման հետագա պրակտիկան, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը,
• Վերը նշվածը ուղղակիորեն ամրագրում է կողմերի իրավասությունը մեկնաբանելու Համաձայնագրի դրությները երկկողմանի ընդունելի տարբերակով,
• Համաձայնագրի 4-րդ հոդվածը Կողմերին պարտավորեցնում է «Համաձայնագրի դրույթներն իրագործելիս պետք է ամբողջապես պահպանեն փոխամկաված տեղեկատվության ամբողջական գաղտնիությունը»
• «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ «Այլ պետությունների գաղտնիքների և Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»:
• «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված 3-րդ մասի «ե» կետի համաձայն «ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու և պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ»

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար մասնագետներ և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Համապատասխան իրավական ակտերի մի մասը Պետական և ծառայողական գաղտնիքի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համապատասխան հրապարակման ենթակա չեն։
Ավելին դրանց չարտոնված հրապարակումը ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն։

Հ.Գ. Ի դեպ նկարում կարող եք տեսնել, որ առաջին խումբը արդեն Հալեպում է։ Ողջ հայ ժողովուրդը հպարտություն է ապրում Սիրիայի ժողովրդին և մեր հայրենակիցներին մեր կողմից իրականացվող մարդասիրական օգնության համար։ Մի քանի հասարակական գործիչներ պետք է հստակ կողմնորոշվեն իրենց կարծիքներում՝ դա զուտ մտահոգություն է, անընկալում, թե ի՞նչ։

Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀՀ ՊՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՆԱԿ

https://www.facebook.com/photo.php?fbid=2121765664525697&set=a.678484312187180&type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Օրէնքը յղելը դարձրել են մատի փաթաթան: Պարգեւավճարների դէպքում (որը գեղեցիկ ձեւով կոծկեցին) պնդում էին, թէ ամէն ինչ օրէնքով է: Հիմա էլ զօրախումբ ուղարկելը՝ յղում են անում 2001-ի ինչ որ համաձայնագիր:
    Դասական ճիշտ էր՝ կրկէսի վերածուած հայրենիք է:

    Սիրիան այսօր աշխարհի «համար 1» թեժ կէտն է: Իբր թէ խորհրդարանական երկիր ես: Բա էն ձեւական ընտրուած 132 հոգին չի ուզո՞ւմ գոնէ մի երկու բառ ասի էդ կապակցութեամբ: Չէ՞ որ իբր թէ Նիկոլ փաշային էդ 132-ն են «ընտրել/առաջադրել»: Բա չէք ուզո՞ւմ խորհրդարանում հաւաքուէք (կամ թէկուզ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում) ու աչքի պոչով գոնէ քննարկէք հարցի արտաքին քաղաքական կողմը:

    Ինչ եմ ուզում ասել. շատ անլուրջ մարդիկ էք դուք եւ ձեր սնանկութիւնը շուտով բոլորին պարզ կը լինի՝ այդ թւում յեղափոխութիւնից գերխանդավառուածներին 🙂

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728