Նախօրեին պրոֆ . Յոլյանի արյունաբանական կենտրոնում կազմակերպված մանկական օնկոլոգիական կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, շատերի համար իսկական դեժավյուի էր նման:
Բանն այն է, որ դեռ 3 տարի առաջ, 2016 թվականին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի համառ ջանքերով ու նախանձախնդրությամբ վերակառուցված, նորագույն բուժտեխնիկայով հագեցած այդ նույն մանկական կենտրոնը արդեն իսկ հանդիսավորությամբ, երկրի նախագահի, բժշկական հանրության մասնակցությամբ էր բացվել՝ ներառելով իր մեջ Միքայելյանի անվան հիվանդանոցի և արյունաբանականի մանկական բաժանմունքները:
Եվ ուրեմն, ի՞նչն էր պատճառը նոր բացում անելու և ո՞վ էր արդեն իսկ բացված կառույցը նորից բացելու մեջ շահագրգիռ անձը: Արդյոք Սամվել Դանիելյան (լուսանկարում) անուն-ազգանունով այն նույն բժիշկը չէ՞ր, որը երեք տարի առաջ հոգաբարձուների 15 անդամների ներկայությամբ մերժել էր նոր կենտրոնի մաս կազմելու՝ նրանց առաջարկը, պատճառաբանելով, թե՝ ես չեմ աշխատի կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի ղեկավարության ներքո որպես սովորական բժիշկ:
Եվ… հայդե Ամերիկա:
Հետո վերադարձել էր, գնացել է տիկին Աննա Հակոբյանին բողոքել, թե տիկին Ռիտան ուզում էր փակել իմ կենտրոնը:
Դե իսկ հիմա, քանի որ ինքն է դարձել տնօրեն, այսինքն` իր ամբիցիան լիովին բավարարված է, կարելի է ուղղակի «Նվիրիր կյանք»-ը փոխարինել «Սիթի օֆ սմայլ»-ով և երջանիկ հայտարարել նոր մանկական կենտրոնի բացման մասին: Որն, ըստ էության, երեք տարի առաջ տեղի չունեցավ հենց իր ամբիցիաների պատճառով:
Այսինքն, բժշկի ամբիցիան՝ ընդդեմ երեխաների առողջության եղավ: Ցավալի է:
Նաիրա ԴԱԼԼԱՔՅԱՆ
Սամվելը չգիտեմ ինչա արել, բայց սմբատը հաստատ լավ հարստացավ երեխաների առողջության հաշվին; Պատահական չէր նրա սիրելի որդին ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ սովորում;