Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրերս ութ հարկանի շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվն այսօր հասել է 21-ի: Այս մասին, Ria.ru-ի փոխանցմամբ, հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհվածների եւ 14 վիրավորների մասին: Քարթալ թաղամասում տեղի ունեցած փլուզման վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ շենքում փլուզման պահին 35 մարդ է գտնվել: Փլուզման դեպքի առթիվ քննություն է կատարվում: Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառը շենքի տանիքին հավելյալ հարկերի ապօրինի շինարարությունն է: Բետոնի բաղադրության մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ ծովի ավազ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ