Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդականություն վայելող Գարո Փայլանի նկատմամբ հավելյալ ատելություն և խտրականություն է դրսևորվում․ Ermenihaber.am

Փետրվար 10,2019 00:05

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Գարո Փայլանը շարունակում է այդ երկրում ենթարկվել քրեական ու քաղաքական հետապնդումների:

Թուրքական իշխանությունները նախաձեռնել են Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու  գործընթաց:

Հայոց ցեղասպանության հարցի մասին բարձրաձայնող և Թուրքիայի իշխանություններին հրապարակավ համարձակորեն քննադատող Փայլանին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի հանրապետությանը և նախագահին վիրավորելու մեջ:

Դիարբեքիրի դատախազությունը Փայլանի դեմ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով և միջնորդագիր ուղարկել խորհրդարան՝ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով:

Ermenihaber.am-ը հայտնի փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ արգենտինաբնակ Ֆեդերիկո Հայրապետյան հետ հարցազրույց է անցկացրել, որում վերջինս իր գնահատականն է տվել Գարո Փայլանի նկատմամբ  թուրքական դատարանի իրականացրած գործընթացների և դրա քաղաքական դրդապատճառների վերաբերյալ:

Փաստաբանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կգնահատի Թուրքիայում Փայլանի դեմ սկսված հետապնդումները և ինչ դրդապատճառներ կարող են ունենալ թուրքական իշխանությունները, ասել է.

«Կառավարությունը դիմել է Արդարադատության նախարարությանը, քրդամետ «HDP» կուսակցության անդամ 8 պատգամավորների՝ այդ թվում նաև Դիարբեքիրի պատգամավոր Գարո Փայլանի քաղաքական անձեռմխելիությունը վերացնելու համար: Բացի այդ, Փայլանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով իր որոշ ելույթներում «թուրքականությունը, թուրք ազգին և կառավարությունը վիրավորելու համար»: 2019 թ. մարտին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և կառավարությունը ցանկանում է վստահ լինել, որ «HDP»-ն կթուլանա ու կկորցնի վերահսկողությունը Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում և բոլոր քրդաբնակ շրջաններում: Միաժամանակ, ժողովրդականություն վայելող Գարո Փայլանի նկատմամբ  հավելյալ ատելություն և խտրականություն է դրսևորվում:

Ֆեդերիկո Հայրապետյանը շեշտել է, որ հայ պատգավորի հանդեպ սկսված դատական գործընթացի շարժառիթը զուտ քաղաքական է: «Այս տեսակետից կարևոր է նաև իշխանության դիրքորոշումը, որ այլևս կարիք չկա թաքցնել հայերի և քրդերի դեմ ուղղված ցանկացած խտրականություն», -ասել է նա:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728