Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ում կրկին սկսել են խոսել հայկական կողմի «հնարավոր սադրանքների» մասին. ՌԱԶՄԻՆՖՈ

Փետրվար 09,2019 23:56

Ռազմ․info.am – Շուրջ կես տարվա ընդմիջումից հետո Ադրբեջանի ՊՆ-ում կրկին սկսել են խոսել հայկական կողմի «հնարավոր սադրանքների» մասին:

Փետրվարի 9-ին Ադրբեջանի բանակի հրամանատարական գլխավոր կենտրոնում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է բանակի հրամկազմին, տվել ցուցումներ և առաջադրանքներ:

Հատկանշական է, որ, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, Զաքիր Հասանովը բոլոր օղակների հրամանատարներին կարգադրել է ,ադեկվատ պատասխան տալ թշնամու սադրանքներին, և վճռականորեն դիմագրավել նրա պրովոկատիվ գործունեությանըե:

Առաջ անցնելով նշենք, որ Ադրբեջանի բանակի հրամկազմը նախկինում նմանաբնույթ հայտարարություններ հաճախ է արել, սակայն վերջին շրջանում այսպիսի շեշտադրումները չէին լսվում:

Վերջին անգամ բանակի շտաբում այսպիսի հայտարարություն Զաքիր Հասանովը արել էր նախորդ տարվա հուլիսի 14-ին: Այն ժամանակ Հասանովը ,պատասխանատու անձանց հանձնարարել էր անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել թշնամու հնարավոր սադրանքները կանխելու համարե:

Հատկանշական է, որ նախորդ հայտարարությունից մեկ օր անց՝ հուլիսի 15-ին, ադրբեջանական կողմը գերեվարեց Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին՝ ներկայացնելով, թե իբր կանխել են դիվերսիա և դիվերսանտին ձերբակալել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728