Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրեն Մաուրիցիո Փաթառնելոյի հետ:
Նշելով, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, և մեր երկրի խմելու ջուրը լավագույններից է աշխարհում՝ զրուցակիցները խոսել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։
Նրանք համակարծիք են եղել, որ կան փոխգործակցության լուրջ հեռանկարներ և պայմանավորվել են, որ Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենն առաջիկայում կայցելի Հայաստան՝ երկխոսությունը շարունակելու և քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրներին։
Nestlé Waters-ը գործում է Nestlé Group ընկերության կազմում, շշալցված ջրի արտադրությամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերություններից է: Nestlé Waters-ը նաև իրականացնում է ուսումնասիրություններ և կրթական ծրագրեր՝ ցույց տալու ջրի կարևորությունը մարդկանց կյանքում և առողջության պահպանման գործում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Էնպէս էլ պայծառ լոյսի ներքոյ են ներկայացնում, որ քիչ է մնում յուզուենք:
Նեսթլէն մի «քաղաքակիրթ» հրեշ է՝ աշխարհի ամենարատաւորուած համբաւով ընկերութիւններից մէկը: Չարաշահումներ Աֆրիկայի եւ Ասիայի աղքատ երկրներում, կաթի, ջրի գործի աղաղակող խախտումներ, երեխաների ու մարդկանց հարկադրական (ստիպողական) աշխատանք:
Ինչ վերաբերում է Հայաստանի ջրային պաշարներին: Հետեւողականօրէն այն գիծն է առաջ տանում, թէ ջրով հարուստ երկիր ենք՝ ծախենք հարստանանք: Նախ ջրով հարուստ երկիր չենք: Եղած անտառներն են էնքան կտրեցին (գոնէ մեր Տաւուշի մարզում), որ եղած աղբիւրները ցամաքեցին: Երկրորդ՝ մարդիկ վաղուց ծովի ջրից քաղցրահամ ջուր են ստանում: Մենք, օրինակ, Իսրայէլում մեր ինստիտուտում ջրի մաքրման տեխնոլոգիաներ էինք մշակում:
Յ.Գ. Ժամանակին մէկն էլ կար, ասում էր «ջերմուկը որ ծախենք, աշխարհի ամենահարուստ երկիրն ենք դառնալու» 🙂