Հայաստանի մինչեւ 17 (6 մարզիկ) եւ 20 (13 մարզիկ) տարեկանների հավաքականները ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ համատեղ միջազգային ուսումնամարզական հավաք են անցկացնում Թբիլիսիում: Նրանք այնտեղ մնալու են մինչեւ փետրվարի 16-ը: ՀՁՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այդ հավաքին անմիջապես հաջորդելու է փետրվարի 23-24-ին Գյումրիում կայանալիք մինչեւ 20 տարեկանների Հայաստանի առաջնությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ