Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյանը՝ Սարգսյան-Ալիեւ, Փաշինյան-Ալիեւ բանակցությունների մասին. «Կրկին խոսքը գնում է ռուսական խաղաղապահների մասին»

Փետրվար 09,2019 18:45

Այսօր քաղաքագետ Աղասի Ենոքյանն անդրադառնալով Փաշինյան-Ալիեւ հանդիպումներին եւ շրջանառության մեջ դրված այն վարկածին, թե հայկական իշխանություններն, այսպես ասած տարածքների զիջումներին են պատրաստվում, ասաց՝ տարածքների զիջումը ինչի՞ դիմաց է լինելու՝ անվտանգությա՞ն համար, խաղաղությա՞ն համար. «Մինչդեռ ենթադրվում էր, որ տարածքային զիջումների դիմաց մենք ձեռք ենք բերելու անվտանգության բարձրագույն երաշխիք՝ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է, որովհետեւ միջազգային ճանաչման դեպքում մենք ունենում ենք անվտանգության միջազգային երաշխիք»:

Aravot.am-ը հիշեցրեց՝ տարածքների զիջման պահանջով Սերժ Սարգսյանն էր գնացել Արցախ, ոչ թե՝ Փաշինյանը, եւ ինչպես Սամվել Բաբայանն է պնդում, որ տարածքների զիջման շուրջ բանակցություններում՝ Կազանյան փաստաթղթով, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը գնացել էր Արցախ. «Լուռ լսել եք, որ Արցախի ժողովուրդն էլ բան չի որոշելու, որ ռեֆերենդում չի լինելու, որ Արցախը ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որ 7 շրջանների վերադարձը առաջին ու երկրորդ փուլերի էիք բաժանում, իսկ հետագայի անվտանգությունն էլ պիտի պահպանեին ՀԱՊԿ-ի ուժերը՝ արցախցուն զրկելով սեփական հողում խոսքի իրավունքից կամ որ Շուշի-Լաչինի շրջանում պետք է վերաբնակեցվեին տեղահանված ադրբեջանցիները՝ այսինքն վերադարձ 1988 թ․։ Դա հերթական հանդիպում չի եղել, դա եղել է հստակ պահանջ՝ կա՛մ պատերազմ, կա՛մ այս փաստաթուղթը»։

Աղասի Ենոքյանն ասաց, որ ինքը չի ուզում մեկնաբանել Սամվել Բաբայանի հայտարարությունը, սակայն անդրադառնալով բանակցություններին՝ նշեց. «Բանակցություններն առեւտուր են, ամեն մեկը պետք է տա այն, ինչ ինքն ունի, եւ վերցնի այն, ինչի կարիքն ունի: Հիմա Հայաստանն ունի տարածքներ, ինչ ուզում է Ադրբեջանը: Ուրիշ ոչինչ չի հետաքրքրում Ադրբեջանին: Իսկ մեզ հետաքրքրում է անվտանգությունը, որովհետեւ տարածքներն այսօր ծառայում են անվտանգության համար: Հիմա եթե մենք զիջելու ենք դա, դիմացը պետք է ստանանք անվտանգության ավելի բարձր երաշխիքներ, որոնցից է միջազգային ճանաչումը, խաղաղապահ զորքերը: Եթե Հայաստանը մտնում է բանակցությունների մեջ, ուրեմն դրանք տարածքների վերաբերյալ կարող են լինել»:

Մեր դիտարկմանը՝ Բաբայանի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանի բանակցությունների շրջանակներում անվտանգության ապահովողը ռուսական խաղապահներն էին լինելու ու տարածքային զիջումներ, այսօր բանակցություններում ի՞նչ փոփոխություններ ու տարբերություններ կան,  Ենոքյանը պատասխանեց. «Եթե Փաշինյանի բանակցություններում ռուսական կողմը շատ ակտիվ է, եւ չափազանց հաճախ է Հայաստանը «կոնսուլտացիաներ» անում Ռուսաստանի հետ, ես կարծում եմ, որ կրկին խոսքը գնում է ռուսական խաղաղապահների մասին: Միջազգային խաղաղապահների մասին  կարծես խոսք չի գնում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Երևի հարգելի հոդվածի հեղինակ լրագրողը Նելլին շատ հպարտ է իր ֆեյսբուքային մակարդակի հոդվածով։
    Բրավո բարձր մակարդակի դեղին հոդված էր

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728