Բեռլինի 69-րդ կինոփառատոնի ամենասկանդալային ֆիլմերից մեկը ֆրանսիացի կինռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ֆրանսուա Օզոնի «Աստծո ողորմածությամբ» (By the Grace of God) ֆիլմն է: Այն փառատոնի մրցութային ծրագրում է եւ արդեն ցուցադրվել է ու աղմուկ հանել:
«Սա ֆիլմ է, որը բանավեճեր է բացում, եւ ես հույս ունեմ, որ եկեղեցին կհասկանա դա»,- ասուլիսում, որը նաեւ հեռարձակվել է փառատոնի ֆեյսբուքյան էջում, հայտարարել է ռեժիսորը:
«Աստծո ողորմածությամբ»-ը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա, այն պատմում է մանկապիղծ հոգեւորականի մասին, որը հորինված կերպար չէ: Հայտնի է, որ լիոնցի հոգեւորական Բեռնար Պրեյնը 2017-ին մեղադրվում էր անչափահաս տղաների հանդեպ սեռական ոտնձգություն ունենալու մեջ:
Ֆիլմում տարիներ շարունակ կաթոլիկ եկեղեցու ծառայողը սկաուտ տղաներին օգտագործել է իր մարմնական հաճույքները հագեցնելու համար, եւ ահա 30 տարի անց հերոսներից մեկը՝ Ալեքսանդրը, տեղեկանալով, որ մանկապիղծը շարունակում է իր հոգեւոր ծառայությունը՝ աշխատելով երեխաների հետ, որոշում է դատական գործընթացների միջոցով նրան հեռացնել եկեղեցուց:
Օզոնը լրագրողներին հայտնել է, որ ֆիլմի դեմ բողոքողները այն մարդիկ են, որոնք դեռ չեն դիտել այն:
Հիշեցնենք, որ նույն ռեժիսորի մեկ այլ ֆիլմ՝ «Երկդիմի սիրեկանը», հայաստանցի հանդիասատեսը հնարավորություն է ունեցել դիտելու «Ոսկե ծիրան-2017»-ի ժամանակ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Բացահայտ պատերազմ է գնում կաթոլիկ եկեղեցու դեմ, պատերազմ, որն սկսվեց ֆրանսիական հեղափոխությունից և շարունակվում է առ այսօր ԶԼՄների և արվեստի բոլոր միջոցներով: Նպատակն է կործանել հավատը, վարկաբեկել կաթոլիկ եկեղեցին և ընդհանրապես քրիստոնեությունը: Ասել չուզի, թե այնտեղ նման այլանդակ բաներ տեղի չեն ունեցել, սակայն զարմանք է պատճառում, որ նման փաստերը բացահայտվում են միայն եկեղեցիներում, բայց մեկ անգամ չեղավ, որ նման մի փաստ բացահայտվեր Ֆրանսիայով և ընդհանրապես Եվրոպայով մեկ սփռված ՀԱԶԱՐԱՎՈՐ մզկիթներում, մինչդեռ չեմ կարծում, թե մոլլաներն այդքան սուրբ ու իսպառ հեռու են մանկապղծությունից: Իսկ աղանդավորների այլանդակ բարքերի մասին էլ չենք խոսում: Քրիստոնեության հետևողական վարկաբեկման պղտոր ալիքը հասել է նաև Հայաստան… Զգույշ լինենք:
Բացահայտ պատերազմ է գնում կաթոլիկ եկեղեցու դեմ
Պարզվում է՝ կաթոլիկ եկեղեցու դեմ «պատերազմ» է գնում: Մանկապիղծ ճիզվիտների զոհերը, պարզվում է՝ իրավունք չունեն բացահայտելու տերտերների հանցագործություններն ու սանձարձակությունները, իրավունք չունեն կինո նկարահանելու ու գիրք գրելու…
Նպատակն է կործանել հավատը, վարկաբեկել կաթոլիկ եկեղեցին և ընդհանրապես քրիստոնեությունը:
Հավատը, եկեղեցին եւ կրոնն ընդհանրապես վարկաբեկված են ի սկզբանէ՝ ի ծնէ եւ ի բնէ: Վարկաբեկված են ոչ միայն եւ ոչ այնքան մանկապիղծ ու մարդակեր տերտերների առատությամբ, այլ ամենից առաջ՝ մարդկային բանականության դարավոր բռնաբարությամբ, ազատ խոսքի ու գիտելիքի ցմահ բանտարկությամբ…
Ասել չուզի, թե այնտեղ նման այլանդակ բաներ տեղի չեն ունեցել,
Ասել կուզի, որ նման այլանդակ բաները եկեղեցական պետերը ոչ թե դատապարտում են, այլ չտեսնելու են տալիս՝ փորձելով որքան հնարավոր է թաքցնել «սուրբ» հայրերի հանցագործությունները: Այլանդակ տերտերների միայն չնչին մասն է պատժվում, իսկ ահա մեծամասնությանը շարունակում է իր «սուրբ» գործը՝ տեղափոխվելով մեկ ուրիշ ծխական համայնք: Այս խնդիրը բնորոշ է բոլոր երկերներին ու բոլոր կրոնական կազմակերպություններին: Ի դեպ՝ այս մասին մի հրաշալի գիրք կա: Հեղինակը՝ Ուիլյամ Լոբդելը, երկար տարիներ հավատացյալ է եղել, զբաղվել է կրոնական լրագրությամբ, հետազոտել է բազմաթիվ եկեղեցականների հետ կապված գործեր՝ այդ թվում տերտերական մանկապղծություն եւ այլ այլանդակություններ, եւ ի վերջո՝ որպես ազնիվ ու պարկեշտ մարդ, որպես բանական էակ, հասկանալով կրոնի ու իր սպասավորների էությունը՝ դարձել է աթեիստ: Գրքի վերնագիրն է՝ «Ինչպես կորցրեցի հավատս՝ կրոնի մասին լրահաղորդումներ կատարելով եւ ինչպես անսպասելիորեն հանգստություն գտա» (Losing My Religion – How I Lost My Faith Reporting on Religion in America—and Found Unexpected Peace):
չեմ կարծում, թե մոլլաներն այդքան սուրբ ու իսպառ հեռու են մանկապղծությունից:
Մոլլաները իրականում ոչնչով չեն տարբերվում ռաբբիներից ու տերտերներից՝ իրենց հարազատ եղբայրներից: Թե մանկապղծության առումով, թե տգիտությամբ ու երեսպաշտությամբ դրանք բոլորն էլ նույն սանրի կտավն են: Զարմանալու կարիք չկա. միայն պետք է հաշվի առնել, որ մոլլաների հանրահայտ մարգարեն ինքը մանկապիղծ է եղել ու չի էլ թաքցրել այդ փաստը…
Քրիստոնեության հետևողական վարկաբեկման պղտոր ալիքը հասել է նաև Հայաստան… Զգույշ լինենք:
Զգույշ եղեք, հարգելի ու պաշտելի հայաստանյան տերտերներ. հետեւողական մանկապղծությամբ մի զբաղվեք, ինչպես ամերիկյան ու ֆրանսիական կաթոլիկները…
հատվածներ Լոբդելի գրքից.
«Իհարկե՝ ոչ ոք չէր կարծում, թե Կաթոլիկ եկեղեցին կհայտնվի մանկապիղծների ապաստանի դերում: Սակայն հոգեւորականների դաստիարակության մշակույթը հիերարխիկ է. նրանց կոչ է արվում ամենից առաջ գնահատել հավատարմությունն ու հնազանդությունը եկեղեցուն, ամեն կերպ զերծ մնալ սկանդալներից եւ աշխարհիկ իշխանությունների միջամտությունից: Բացի այդ, նրանք ներշնչված են քավության ուժի հավատով: Ահա թե ինչու, երբ հայտնի է դառնում ինչ-որ մի հոգեւորականի մանկապղծության մասին, եկեղեցու հիմնական խնդիրն է դառնում՝ չթողնել, որպեսզի աղբը տնից դուրս թափվի: Զոհի եւ իր ընտանիքի անդամների հետ վարվում են այնպես, որպեսզի սկանդալ չլինի՝ դիմում են խաբեության, ստիպում են լռել սպառնալիքներով կամ բարոյական շանտաժով: Եթե սա արդյունք չի տալիս՝ փորձ է արվում գաղտնի դրամական փոխհատուցում տալ: Եկեղեցական ղեկավարությունը երբեք սեփական կամքով չի հաղորդի աշխարհիկ իշխանություններին [մանկապղծության մասին]: … Եւ այս վերաբերմունքը կիրառվում է ոչ թե մի քանի եկեղեցավարչական տարածքներում. երկրով մեկ սա համատարած ստանդարտ պրակտիկա է…»
«…Ալյասկայի 15 գյուղի ավելի քան 110 բնակիչներ հայտարարեցին, որ դարձել են ճիզվիտների կողմից իրականացված սեռական հանցագործությունների զոհը: Այս տուժածները պնդում են նաեւ, որ նրանցից շատերը՝ տասնամյակներ շարունակ չստանալով իրավաբանական եւ հոգեբանական օգնություն, ինքնասպանություն են գործել, որպեսզի վերջ տան տանջանքին: Երբ նրանք պատմում էին այդ մասին՝ նրանց աչքերից արցունքները հոսում էին եւ հոսում…»
«Փոքր հասակից քեզ ներշնչում են անսահման հավատ հոգեւորականների նկատմամբ եւ խստություն քո հանդեպ: Եվ հանկարծ մի գեղեցիկ օր հասկանում ես, որ դու նրանց համար ընդամենը կթու կով ես: Քեզնից քամում են քո փողերը, քո մեջքի վրայով մագլցում դեպի իրենց պաշտոնի բարձունքները: Ու վե՛րջ: Եվ բոլոր այդ խոսակցությունները. «Մենք քո հոգին երկինք կտանենք» եւ այլն ընդամենը քողածածկույթ են: Երբ սա քեզ հասկանալի է դառնում՝ ստանում ես մի անկասելի հարված, աշխարհը կարծես շուռ է գալիս եւ դու փռվում ես գետնին…»
Հարգելի Պարոն,
Կարիք չկա այդքան ճիգ ու ջանք թափել, ընդարձակ մեջբերումներ անել` ապացուցելու ինձ այն, ինչը ես ընդունում եմ և հստակորեն դատապարտում իմ մեկնաբանության մեջ: Այդքանով հասնդերձ դուք, կամա թե ակամա, խուսափում եա պատասխանել իմ հարցին. եթե նպատակը մանկապղծությունը բացահայտելն ու պատժելն է, ապա ինչու տարիներ շարունակ թիրախավորվում է բացառապես կաթոլիկ եկեղեցին և հետևողակլանորեն անտեսվում նույն երևույթի շատ հավանական առկայությունը մզկիթներում: Նման բացահայտ խտրողականության պարաագայում արդյոք իրավունք չունենք ենթադրելու, որ նպատակն ամենևին պայքարը չէ ընդդեմ մանկապղծությունը, այլ եկեղեցին և քրիստոնեությունն ընդհանրապես: Բացատրեք, խնդրեմ, մանաավանդ ինքներդ էլ ընդունում եք, որ այս քստմնելի մեղքը տարածված է ռաբբինների և մոլլաների միջավայրում: Եվրոպական մեդիան ինչու է չտեսնելու դնում այս ոճրի առկայությունը մյուս կրոնների սպասավորների մոտ:
Բացատրում եմ եւս մի անգամ, չնայած իմ նախորդ «երկարաշունչ» գրառումներից պիտի որ ամեն ինչ պարզ լիներ: Նախ եւ առաջ՝ ես «եւրոպական մեդիայի» ոչ կառավարիչն եմ, ոչ էլ նույնիսկ ներկայացուցիչը, որպեսզի հաշվետվություն ներկայացնեմ ամեն ինչում դավադրություն փնտրող կրոնականներին: Իմ կարծիքով՝ ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ եւրոպական մեդիան ավելի շատ քննադատում է եւրոպական միջավայրում գերակշող («հարազատ») կրոնը՝ քրիստոնեությունը, այլ ոչ թե մահմեդական կամ վուդույական պաշտամունքները: Դրանք դրսից եկած խորթ երեւույթներ են, եւ ճիշտ կլինի, որ դրանցով զբաղվեն արաբական եւ աֆրիկյան մեդիաները, եթե իհարկե՝ այդքան ուղեղ, կամք ու համարձակություն կունենան: Եւ հետո՝ կա տարրական անվտանգության հարց. ինչպե՞ս կարող է Եւրոպան քննադատել մահմեդականներին այնպիսի զգայուն հարցում, ինչպիսին է այստեղ քննարկվող «քստմնելի մեղքը», եթե իսլամը նույնիսկ մարդու տարրական իրավունքները հիշատակող եւրոպացիներին սպանում է հենց Եւրոպայի կենտրոնում, իսկ անմեղ երգիծանկարիչների հասցեին մահվան սպառնալիքներ հնչեցնում…
Չգիտեմ, ինչու է ձեզ թվում, թե «թիրախավորվում» է բացառապես կաթոլիկ եկեղեցին, երբ կան նմատատիպ բազմաթիվ դեպքեր եւ բողոքականների, եւ ուղղափառների վերաբերյալ: Եթե պետք է, ես կարող եմ «ընդարձակ մեջբերումներ» բերել եւ սրանց «սուրբ» գործունեության մասին այդ «քստմնելի» ոլորտում: Բայց դա երեւի թե արդեն ավելորդ կլինի, որովհետեւ անձամբ ես «թիրախավորում» եմ ոչ թե հատկապես կաթոլիկ եկեղեցին, ոչ թե այդտեղ ու այլ քրիստոնեական ճյուղերում վխտացող «քստմնելի» տերտերներին, ոչ թե գազանաբարո մոլլաներին ու կարգո-կուլտերի ապուշներին, այլ կրոնն ընդհանրապես՝ որպես միջնադարյան խավարամտության մի զավեշտալի ատավիզմ, որպես մարդու գիտակցությունն ու կյանքը թունավորող մի վտանգավոր վիրուս: «Թիրախավորում» եմ եկեղեցին ընդհանրապես՝ որպես տերտերների ձեռքին մի նախնադարյան գործիք՝ մարդկանց կրոնական անհեթեթություններով բթացնելու, շահագործելու եւ ջլատելու համար: Եւ հետեւաբար. ինձ համար ոչ մի տարբերություն չկա կրոնների միջեւ. եւ քրիստոնեաները, եւ մահմեդականները, եւ հուդայականները, եւ բուդդայականները, եւ շամանիստները, եւ վուդույականներն ու նորագույն կարգո-պաշտամունքների կրողները հավասարապես ծիծաղելի են ու բացարձակապես անընդունելի…