Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում ոստիկանները զենք-զինամթերք, թմրանյութ են հայտնաբերել

Փետրվար 09,2019 16:33

Փետրվարի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ Ռուստամ Կ․-ն տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ է պահում: Հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 8-ին Ռուստամ Կ․-ի տանը և հարակից տարածքներում կատարված խուզարկությամբ, նկուղում արկղի մեջ հայտնաբերել է ինքնաձիգի 9 զսպանակ, սվին-դանակ, սվին- դանակի 6 բռնակ, 8 զարկանաձգանային մեխանիզմ, 16 զարկանաձգանային մեխանիզմի զսպանակ, ինքնաձիգի 2 գազամխոց, 60-ից ավելի ինքնաձիգի տարբեր դետալներ` դատարկ պահունակից ու զարկանաձգանային մեխանիզմից մինչև ատրճանակային բռնակ, և մեկ զրահաբաճկոն:

Ռուստամ Կ․-ն հայտնել է, որ զինամթերքը ձեռք է բերել 1990թ. խորհրդային բանակում ծառայելու ժամանակ` Արցախի ինքնապաշտպանական ուժերին ուղարկելու նպատակով:
Բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով, մեկ այլ քրեական գործի շրջանակներում, Ախուրյանի ոստիկանները նույն օրը խուզարկություն իրականացրին նաև Մայիսյան գյուղի բնակիչ Անդրանիկ Բ-ի տանը: Նկուղում պոլիէթիլենային 2 պարկերի մեջ հայտնաբերվել է 430 գրամ ընդհանուր կշռով կանեփանման չորացրած զանգված, պոլիէթիլենային փաթեթի մեջ` կանեփանման բույսի սերմնահատիկներ, տանիքից` ապակե տարայի մեջ կանեփանման կանաչ գույնի զանգված, խոհանոցից՝ բաժակի մեջ լցված կանեփանման բույսի սերմեր:

Ոստիկանները ննջասենյակներից մեկից հայտաբերեցին նաև 8 տարբեր չափերի դանակ, 15 կրակված և 4 չկրակված որսորդական փամփուշտ, «Ֆաբարմ» տիպի 12 մմ տ/չ որսորդական օդաճնշիչ զենք, «ՍՎՌ-25» 4.4 մմ տ/չ գազային ատրճանակ, օդաճնշիչ ատրճանակի գնդանման փամփուշտներ, նշված զենքերի փաստաթղթերը և Անդրանիկ Բ.-ի որսորդական վկայականը:
Բուսական զանգվածների վերաբերյալ Անդրանիկ Բ.-ն հայտնել է, որ նշվածները կանեփ թմրամիջոց են, պատրաստել է տան պարսպի մոտակայքում վայրի աճած կանեփի թփերից, օգտագործելու համար:

Հետագա միջոցառումներով փետվարի 8-ին խուզարկություն կատարվեց նաև Ազատան գյուղի հյուրանոցային համալիրում: Նշված համալիրի առանձնասենյակներից մեկում հայտնաբերվել է առանց տուփերի, պիտակի կամ մակնշման 43 կանաչ և 2 սպիտակ դեղահաբ, իսկ նկուղում` էլեկտրական կշեռք, հողով լցված 336 դույլերում եղել են կանեփանման բույսի ծիլեր ու ցողուններ: Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուբեն Ս-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է հետագա պարզաբանումների համար:

Նախապատրաստվում են նյութեր:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728