Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն նոր բաներ է փնտրելու, որպեսզի մեղսագրի Ռոբերտ Քոչարյանին». պաշտպան

Փետրվար 09,2019 16:15

«Ռոբերտ Քոչարյանը որեւէ ցուցմունք չի տվել: Սկզբում նախաքննական մարմինն իրեն անաչառ չի պահել, հետո՝ մեղադրանքը հասկանալի չի եղել, այդ պատճառով չի տվել»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով որոշ ԶԼՄ-ների տեղեկություններին, թե Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, վերջինս էլ՝ Սարգսյանի, ասաց Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

«Ռոբերտ Քոչարյանն առհասարակ ցուցմունք չի տվել եւ առայժմ չի էլ պատրաստվում ցուցմունք տալ»,-տեղեկացրեց նա: Նաեւ նշեց, որ օրերս Վերաքննիչ քրեական դատարանում ելույթի ժամանակ եւս Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին  չի անդրադարձել:

Հայլ Ալումյանի խոսքով. «Մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի թուլացմանը զուգընթաց՝ ԱԱԾ-ն նոր բաներ է փնտրելու, որպեսզի մեղսագրի Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի իր «ֆիասկոն» այդքան էլ ցայտուն չլինի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728