Հայաստանի շախմատային ֆեդերացիան հունիսի 10-ից 20-ը Երեւանում անցկացնելու է գրոսմայստեր Կարեն Ասրյանի ամենամյա ավանդական հուշամարցաշարը: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուր:
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Ընդհանուր մրցանակային ֆոնդը 13 մլն դրամ է: Հաղթողի պարգեւը կազմելու է 2 մլն դրամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ