Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը․ «Սասնա ծռեր»

Փետրվար 09,2019 14:50

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) նախօրեին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Սիրիայում Ռուսաստանի ռազմաքաղաքական միջամտության շրջանակներում և նրա հովանու ներքո իրականացվող այս ձեռնարկման վերաբերյալ մեր նախորդ հայտարարության մեջ մտահոգություն էինք հայտնել, որ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնալիքներ է ստեղծելու մեր ազգային շահերի ու անվտանգության համար և ՀՀ կառավարությանը հորդորել էինք ձեռնպահ մնալ դրանից:

Առայժմ ստիպված ենք ցավով փաստել, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն անտեսում է Ռուսաստանից Հայաստանի գաղութային կախյալության հաղթահարման և նրա հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու կենսական անհրաժեշտությունը և շարունակում է Ռուսաստանի գաղութային վարչակազմի վերածված նախորդ ռեժիմի արտաքին քաղաքականությունը, ինչի հետևանքով էլ ավելի է մոտենում արտաքին հարաբերությունների ասպարեզում ինքնուրույնությունից հրաժարվելու աղետալի կետին:

 

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Սիրիայի այժմ արդեն հանգուցյալ նախագահ Հաֆեզ Ասադը, փաստորեն, սխալ էր արել, երբ արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանին օգնության ձեռք էր մեկնել և տոննաներով մարդասիրական օգնություն էր ուղարկում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728