Այսօր մամուլը տեղեկություններ հրապարակեց, որ ես անցել եմ նոր աշխատանքի, որպես «ԼՈՒՅՍ» հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:
Այս տեղեկությունները ճիշտ են: Ուզում եմ շեշտել, որ, բնականաբար, շարունակելու եմ նաև իմ ակտիվ քաղաքական գործունեությունը որպես ՀՀԿ փոխնախագահ:
Այսքանով նաև վերջ դնենք այն խոսակցություններին, թե իբր ես մեկնում եմ արտասահման աշխատանքի: Ես մեկնելու տեղեր ունեմ, բայց գնացողը չեմ:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217540769129229