Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պետություն ունենայինք, ոստիկանապետի հասցեին «լակոտ» բացականչությունը բուռն ծափերի չէր արժանանա․ «Ազգ»

Փետրվար 09,2019 11:30

Համաձայն օրենքի, որը չկա, բոլորը պարտավոր են ոտքի կանգնել, երբ դատարանը գալիս է, բացի «Սասնա ծռերից», կոնկրետ՝ Գեւորգ Սաֆարյանից: Պարոն Սաֆարյանի համար Հայաստանի բոլոր դատարաններում գործելու է հատուկ կարգ. կարող է նստել դատական նիստերի ժամանակ, կանգնել, ծխել, գոռալ, երգել, ասմունքել, մի խոսքով՝ պարոն Սաֆարյանը դատարանում կարող է զգալ իրեն ինչպես տանը՝ ազատ: Նախադեպը կա, մարդը «Սասնա ծռերին» համաներումով ազատելու գործով դատական նիստին տեղից վեր է թռչել ու «լակոտ» անվանել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին:

Եթե ոստիկնապաետին «լակոտ» կոչելը կարելի է համարել դաստիարակության կամ էթիկայի հարցը, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության, ապա դատավորին վիրավորելը, այն էլ դատարանի դահլիճում, ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության դեմ, քանի դեռ որեւէ մեկը տվյալ դատավորին չի զրկել Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավունքից: Ի դեպ, տվյալ դատավորը գիտի, չէ՞, որ ինքը Հայաստանի Հանրապետության անունից է հանդես գալիս եւ ուրեմն կարող է պատժել պետության դեմ ոտնձգություն ձեռնարկածներին…

Իրականում միայն այս դատական նիստը բավական է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, ազատ խոսքը, ազատ դատական համակարգը, աննախադեպ ազատ մամուլը եւ այլն, ծիծաղելի դառնան: Այս ամենը հնարավոր է, երբ պետությունը լինում է, իսկ պետություն, գոնե «Սասնա ծռերի» ու նրանց համակիրների կարծիքով, մենք այսօր չունենք: Եթե ունենայինք, Գեւորգ Սաֆարյանը դատարանում հանգիստ կնստեր իր տեղը, եթե ունենայինք,«Սասնա Ծռերին» ոչ մի պարագայում համաներումը չէր վերաբերվի, եթե ունենայիք, ոստիկանապետի հասցեին «լակոտ» բացականչությունը բուռն ծափահարությունների չէր արժանանա… Չնայած՝ ունենք: Նկատի ունեմ պետություն, պարզապես այն… ծուռ է:

Խմբ. կողմից.- Ամերիկյան դատարանում դատավորին նման վիրավորանք հասցնողի նկատմամբ հենց տեղում մուրճի 3 հարվածով 3 տարի բանտարգելման վճիռ կտար, անկախ դատաքննվող գործից:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728