Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ճակատագիրն անհայտ է․ «Ժողովուրդ»

Փետրվար 09,2019 11:00

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են: Թեեւ չի ներկայացվել ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, սակայն երեկ գործադիրը հրապարակեց 12 նախարարությունների անունները: Ըստ այդմ, առաջիկայում կառավարությունը կունենա հետեւյալ կազմը.

Արտաքին գործերի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Առողջապահության նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, ապա դրա փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Փաստորեն, ներկայիս 17 նախարարության փոխարեն կունենանք 12-ը: Ընդ որում, տեղի է ունեցել ոչ թե սոսկ միավորման գործընթաց, այլեւ որոշ նախարարությունների դեպքում կատարվել է անվանափոխություն: Չկա Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, եւ այս գործառույթները կիրականացնի Էկոնոմիկայյի նախարարությունը:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության փոխարեն կլինի Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն, որի կազմում, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն Գյուղատնտեսության նախարարությունը, նաեւ նրանց լիազորության շրջանակներում կլինի տրանսպորտի եւ կապի ոլորտները՝ որպես առանձին ենթակառուցվածքներ: Իսկ ՏՏ ոլորտով կզբաղվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը: Մեկ հետաքրքիր փաստ էլ. եթե այս փոփոխությունների արդյունքում Մշակույթի նախարարությունը միացվելու է ԿԳՆ-ին, ապա հայտնի չէ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ճակատագիրը. համենայն դեպս, 12 նախարարություններից որեւէ մեկի անվանումից պարզ չէ, թե ով է զբաղվելու այդ հարցերով:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728