Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր իշխանությունները կիսատ-պռատ լուծումների փոխարեն պետք է ի գործ դնեն համալիր ծրագիր․ «Ազգ»

Փետրվար 09,2019 10:20

Նոր իշխանությունները, Հայաստանը հայտարարելով կաշառազերծ երկիր, դեռեւս շոշափելի եւ հասարակության համար զգալի արդյունքների չհասած՝ ստիպված եղան յուրովի լուծել պաշտոնյաների վարձատրության խնդիրը՝ պարգեւավճարների միջոցով, որը, ինչպես ասվեց վերեւում, նույն հասարակության դժգոհությանը արժանացավ իրավացիորեն: Մարդիկ սկսեցին հարց տալ՝ ազգաբնակչությունը համբերատար սպասում է դրական արդյունքների, մինչդեռ դուք նույն համբերատարությունը չեք ցուցաբերում եւ առաջին իսկ առիթով ինքնավարձատրվում եք: Որոշ չափով զսպելու համար դժգոհության ալիքը, վարչապետը ստիպված եղավ 30 տոկոսով կրճատել հավելավճարների գումարը, ինչը, խոստովանենք, չի լուծում խնդիրը: Խնդիր, որը Հայաստանի որեւէ իշխանություն ստիպված է լուծել առաջին հերթին, հիմնավորապես: Դրա համար միջազգային փորձը կարող է մեզ տարբերակներ առաջարկել

Առաջին՝ պետական սեկտորի աշխատողների վարձատրությունը, վերեւից ներքեւ ու ներքեւից վերեւ, պետք է համարժեք լինեն մեկ կողմից երկրի ՀՆԱ-ին, իսկ մյուս կողմից՝ գործազրկության ցուցանիշներին: Եվ սա հիմնականն է արդար երկիր կառուցելու տեսլականի իմաստով նաեւ:

Երկրորդ՝ եվրոպական որոշ երկրներում պետական եւ հանրային ծառայողների համար հաջողությամբ կիրառվում է հարկային պարտավորությունների առավել փափուկ սանդղակ, ինչպես նաեւ առողջության, բուժման, հանգստի, աշխատողների երեխաներին տրվող նպաստի, կրթաթոշակի, նաեւ՝ բնակարան գնելու համար արտոնյալ վարկերի համալիր դրություն, որը, ի դեպ, արդեն իսկ հաջողությամբ կիրառվում է ՀՀ կենտրոնական բանկում, ելնելով այն մտահոգությունից, որ մասնագետների հոսունություն տեղի չունենա դեպի մասնավոր սեկտորի անհամեմատ բարձր վարձատրվող հիմնարկներ:

Երրորդ՝ դոնոր երկրների հավանությամբ ու մասնակցությամբ կարելի է ստեղծել միջազգային ֆոնդ, որը բացառապես պետք է ծառայի մեր պետական ու հանրային պաշտոնեության գոհացուցիչ աշխատավարձը հայթայթելու նպատակին, հնարավորինս սեղմ ժամկետներում վարչական բարեփոխումներն ու տնտեսական առաջխաղացումը ապահովելու պայմանով:

Այլ խոսքով՝ նոր իշխանությունները կիսատ-պռատ եւ ոչ տեւական լուծումների փոխարեն պետք է ի գործ դնեն համալիր ծրագիր, գործիքակազմ ու մեխանիզմ՝ մեր երկրի հետագա զարգացման համար: Այլապես՝ վարչապետի ոչ մի հոխորտանք կամ սպառնալիք չի փրկի մեզ կոռուպցիայից:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728