Հունվարի 9-ին Երեւանի ավագանին որոշում ընդունեց Շահումյանի արձանին հարող հրապարակը որպես ավտոկայանատեղի շահագործելը վերացնել: Այդ նույն օրը ավագանին մերժեց որոշ հասցեների հարակից ճանապարհահատվածներում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպելու առանձին քաղաքացիների դիմումները: «Եթե մենք խոսում ենք հրապարակների ազատագրման մասին, ապա պետք է ընդհանուր մոտեցում ունենանք ամբողջ քաղաքում: Հրապարակները պետք է լինեն եւ ծառայեն որպես հրապարակներ»,- ասել էր քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաեւ նկատել էր. «Շահումյան հրապարակը մենք վերադարձնում ենք երեւանցիներին: Սա շատ սիրուն հրապարակ է: Երեկոյան ես մեկ-մեկ զբոսնում եմ, եւ երբ մեքենաներ չկան, նոր միայն տեսնում եմ այդ հրապարակի գեղեցկությունը: Ես կցանկանայի, որ բոլորս նաեւ ցերեկվա ժամերին այդ գեղեցկությունը վայելենք: Գնդակն այս պահին ոստիկանության դաշտում է, եւ իրենք պետք է ապահովեն այս որոշման իրականացումը»:
Առաջին լուսանկարում Շահումյան հրապարակն է, այստեղ ճանապարհային ոստիկանությունն իր գործն անում է՝ առավոտից երեկո ազատագրված հրապարակն է պահպանում: 2-րդ լուսանկարում Հանրապետության գլխավոր եւ մեքենաներով «բռնագրավված» հրապարակն է, ավելի շուտ՝ ավտոկայանատեղի-հրապարակն է: Այս տարածքի մասին ավագանին որոշման նախագիծ չի ներկայացրել: Ազատագրման հերթը Հանրապետության հրապարակինն է. գնդակը՝ Մարությանի դաշտում:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
08.02.2019
Հոն ուր լենինի անտեղի բայց յաջող յուշարձանը շուրջ կէս դար գրաւած էր, պատմականօրէն պէտք էր զետեղուած ըլլալ Տրդատ թագաւորի և Գրիգոր
Լուսաւորչի խմբական ՅՈՒՇԱՐՁԱՆԸ /միջազգային մրցոյթովով /,
ինչպէս Պրագան-Պուտափէշտը- Լեհաստանը -ֆրանսան և այլ արեւմտեան մեծ երկիրներ և նոյնիսկ մեր հարեւան Վրաստանը ըրած են իրենց առաջին քրիստոնեայ թագաւորներուն ի պատիւ;
Մենք հայերս ,որ գործնականին մէջ շատ բան /չըսելու համար գրեթէ ամէն ինչ/ Քրիստոնէութեան կը պարտինք ,կրնանք այդ յուշարձանախումբին միացնել Մեսրոպ Մաշտոց -Սահակ հայրապետ և Վռամշապուհ Արքան ;
«Փաշինեանի օրօք» երկու անգամ Հայաստան եմ այցելել։
Երեւանում առաջինը աղբը, կեղտոտ օդը ու երթեւեկութիւնն է աչքի զարնում, օրինակ՝ կայանումը։
Վերջինն էլ հո փողի խնդիր չի՞։ Կամք ու գրիչի մի ստորագրութիւն, որ ով որտեղ ուզի կայանում չանի։ Տաքսիստն իր համար երգելով գալիս է ուղիղ կանգառի սրահի դիմաց աւտոն կանգնեցնում ու լռւում։ Ջհանդամը, թէ գազելները երրորդ գծից մարդ չեն վերցնի։
Փաշինեանին էլ, որ ասում ես բան չի փոխուել՝ նեղանում է 😊 (դէ զբօսաշրջիկներիս համար դրանք են ակնառու բաները)