Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զենքը զարդի վերածող գյումրեցու ու նրա գեղանկարիչ եղբոր գործերը՝ Ֆրանսիայի «Մադամ Գրաֆինի» դղյակ-պատկերասրահում (Ֆոտաշարք)

Փետրվար 08,2019 21:40

Երեկվանից Ֆրանսիայի Վիլեռ լե Նանսի քաղաքի «Մադամ Գրաֆինի» (Galerie Madame De Graffigny)  դղյակ- պատկերասրահում բացվել է  9 տարի շարունակ Ֆրանսիայի հենց այդ նույն քաղաքում բնակվող գյումրեցի գեղանկարիչ Արման Թադևոսյանի «Հետքերը ստվերների» խորագրով անհատական ցուցահանդեսը։  Ներկայացված են նրա «Ծնունդ», «Պար», «Թռիչք», «Խաչելություն», «Պիետա» և այլ խորագրերով գեղանկարները։

Համատեղ ցուցադրվում է նաև Արմանի եղբոր՝ զենքերը զարդի վերածող գյումրեցի Արտակ Թադևոսյանի աշխատանքները, որոնք նա ստեղծել է՝ ներշնչվելով իր նկարիչ եղբոր գործերից։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արտակ Թադևոսյանը՝ մեզ տրամադրելով ցուցադրության ուղարկված իր ու եղբոր աշխատանքների լուսանկարները։ Արտակ Թադևոսյանն այս անգամ չի մեկնել ցուցահանդեսի, այլ ուղարկել է գործերը։  Նշենք, որ ցուցահանդեսը տևելու է փետրվարի 7-ից մինչև մարտի 10-ը։

«Ապագայում իմ ստեղծագործական ծրագրերի մեջ կմտնի տարբեր արվեստագետների նկարները նույնպես զարդերի վերածելն, որի  նպատակն է զարդասեր հասարակությանը բերել արվեստի պլատֆորմ։ Արդեն համաձայնություն կա Վազգեն Պահլավունու, Աշոտ Աշոտի, Ալեքսեյ Մանուկյանի, Սարգիս Հովհաննիսյանի և մի շարք գյումրեցի նկարիչների հետ։ Նկարիչների ցանկը օր օրի ավելանալու է, առավելագույնս կփորձեմ մեծ թվով նկարիչների ընդգրկել», -ասաց Արտակ Թադևոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728