Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք որևէ ստորագրահավաք չենք նախաձեռնելու». Հայկ Խանումյան

Փետրվար 08,2019 21:01

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորը`Սամվել Բաբայանի`Արցախ վերադարձի մասին

– Սամվել Բաբայանն իր համակիրներին կոչ արեց ստորագրահավաք նախաձեռնել, որպեսզի հնարավոր լինի ապահովել իր մասնակցությունը Արցախի նախագահի ընտրություններին: Նկատի ունենալով այն, որ ձեր կուսակցությունը իր համակիրների առաջնամարտիկներից է`կնախաձեռնե՞ք ստորագրահավաքը:

– Մենք որևէ ստորագրահավաք չենք նախաձեռնելու: Բաբայանը խոսել է քաղաքացիական նախաձեռնության մասին: Արցախի սահմանադրությամբ ընտրողների 10 տոկոսը կարող են նախաձեռնել սահմանադրության փոփոխություն; Ենթադրում եմ, որ Բաբայանի համակիրները ցանկանում են փոխել բնակության և քաղաքացիության ցենզը, որպեսզի Սամվել Բաբայանը կարողանա առաջադրվել նախագահի թեկնածու: Նախագահ կարող է դառնալ վերջին տասը տարում Արցախի քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախում մշտապես բնակվող, 35 տարին լրացած անձը: Նշեմ, որ ստորագրությունների, բացի  հարկավոր է ունենալ նաև ԱԺ 2/3-ի համաձայնությունը, որպեսզի հնարավոր լինի սահմանադրության փոփոխության հանրաքվե նախաձեռնել:

– Ի՞նչ եք մտածում Սամվել Բաբայանի հայտարարության մասին, որ Սերժ Սարգսյանը 2016-ին Արցախի էլիտայի հետ քննարկել է տարածքների վերադարձի հարցը: Սամվել Բաբայանին հակադարձեցին Ռազմիկ Պետրոսյանը, Վիտալի Բալասանյանը, Աշոտ Ղուլյանը, Արայիկ Հարությունյանը: Դրանց ինչպե՞ս եք վերաբերվում:

– Սերժ Սարգսյանի` Արցախի տարածքները հանձնելու մասին հայտարարությունները բազմաթիվ են: Նա իր մտադրությունները երբեք չի թաքցրել և բազմաթիվ անգամ դրանց մասին կիսվել է լրատվամիջոցներով: Զարմանում եմ այդ հարցում Սերժ Սարգսյանի պաշտպանելու միտումները:

– Տպավորություն է, որ Արցախի քաղաքական էլիտան այդքան էլ չի սպասում Սամվել Բաբայանին: Ի՞նչն է պատճառը:

– Արցախում մեկ տարուց կարևոր ընտրություններ են սպասվում և նորմալ է, որ տարբեր հավակնություններ և մրցակցություն կա: Ես խնդիրն այդ համատեքստում կտեսնեի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մաշա says:

    Էլիտա…չէ մի չէ՝ արքունիք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728