Իջեւան քաղաքի կենտրոնում, շուկայի հարեւանությամբ, դեպի Նոյեմբերյան ձգվող միջպետական ավտոճանապարհի հարեւանությամբ գտնվող շատ վաճառակետերի, այլ օբյեկտների տերեր իրենց շինությունների առաջ պատվանդանով մետաղյա ձողեր են տեղադրում, որոշ օբյեկտների առաջ մետաղյա արգելապատնեշներ կան սարքած:
Օբյեկտների տերերը այդպես են վարվում, որպեսզի իրենց շինությունների դիմաց ավտոմեքենաներ չկայանեն: Սա հարուցում է վարորդների դժգոհությունը:
Ներկայացվող լուսանկարներում ավտոմեքենայի անվադողի «բանտաժ» ՝ սկավառակ է, որը շինության տերը գցել է ասֆալտին, որպեսզի իր օբյեկտի առաջ ավտոմեքենաներ չկայանեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ