Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուներ պետք է դառնան նաև փրկարար ծառայողները. Հայկ Արամյան

Փետրվար 08,2019 15:55

Կառավարության կողմից նախապատրաստվում է շատ կարևոր որոշման նախագիծ, որով սահմանվում են «Մատչելի բնակարան զինծառա­յողներին» պետական աջակցության նպատա­կային ծրա­­­­գրի  շրջանակներում սպայական կազմի զինծառա­յողներին բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա­վոր­ման կարգը և պայմանները:

Ծրագիրը, մասնավորապես, առաջարկում է 20 տարի ժամկետով արտոնյալ վարկավորման ծրագիր` առավելագույնը 7% տարեկան տոկոսադրույքով, ինչպես նաև պետության կողմից բնակարանի արժեքի 10% կանխավճարի վճարում, տոկոսադրույքի 3%-ի սուբսիդավորում, իսկ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում մնացած 4%-ի վճարումն իրականացվելու է օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով :

Նախատեսվում է, որ ծրագրի շահառուներ կարող են դառնալ պաշտպանության նախարարության, ոստիկա­նության, ազգային անվտան­գության ծառայության և արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սպայական կազմի զինծառայողները:

Առաջարկում եմ կառավարության որոշման նախագծում կատարել լրացում, և ծրագրի շահառու դարձնել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սպայական կազմի ծառայողներին՝ փրկարար ծառայության համար հատկացնելով յուրաքանչյուր տարվա համար 40 տեղ, նույն կերպ՝ ինչպես առաջարկվում է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության պարագայում:

Փրկարար ծառայությունը ամենօրյա ռեժիմով և պատասխանատվության բարձր զգացումով իրականացնում է բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված՝ հաճախ կյանքի և առողջության համար վտանգավոր գործունեություն, և կարծում եմ, վաստակել է այս նպատակային ծրագրից օգտվելու իրավունքը:

Համապատասխան առաջարկը ուղարկում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Հայկ ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728