Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներն այս պահին դադարեցված են (ֆոտոշարք)

Փետրվար 08,2019 15:00

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներն այս պահին դադարեցված են: Թեև եղանակային պայմանները բարենպաստ են, սակայն աշխատանքներ չեն կատարվում:

Aravot.am-ի տեսախցիկն արձանագրեց, որ ճանապարհի այս հատվածը լքված վիճակում է, աշխատակիցներ չեն երևում, աշխատող տեխնիկա չկա տարածքում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ փակել էին Երևան-Թալին մայրուղին: Հարյուրավոր քաղաքացիներ, իրենց մեքենաներով փակելով ճանապարհը, պահանջում էին, որպեսզի ներդրումային ծրագրի կապալառու Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը վճարի իրենց աշխատավարձերը:

Նշենք, որ նախագծի վերահսկողությունն իրականացնում է ֆրանսիական «Սաֆեժ» եւ իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունը, որի անվան հետ է կապվում ամռանը հարուցված քրեական գործը ավտոճանապարհի կառուցման ընթացքում եղած չարաշահումների մասով:

Նրանք մտահոգված էին, քանի որ Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը լքել է Հայաստան, իսկ ՀՀ կառավարությունում տարբեր կառույցներ խնդրի լուծումն իրար վրա էին գցում: Մյուս կողմից Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունը պատճառաբանում էր, որ ՀՀ կառավարությունն իրենց փողերը չի տալիս ժամանակին, դրա համար էլ չեն կարողանում աշխատավարձերը վճարել:

Նշենք, որ այս իրավիճակի պատճառով Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա ընկերությունն արդեն երեք միլիարդից ավել պարտքեր է կուտակել: Այդ պատճառով տուժում են մոտ 850 աշխատակիցներ, որոնք ընդգրկված են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում:

Ծրագրի ենթակապալառու մի շարք ընկերությունների ղեկավարներ տարեվերջին դիմել էին ՀՀ Տրանսպորտի նախարարին, ԾԻԳ-ի տնօրենին, ՀՀ վարչապետին, փոխվարչապետին, սակայն մինչև այս պահն այդպես էլ խնդրին լուծում չի տրվել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Lusine says:

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքների ծավալը եռապատկվել է։
    08-02-2019 15:14
    Ամոթա. նախարար հալով գոնե սուտ չխոսա, լռիվ մանկապարտեզա դառել

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728