Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը

Փետրվար 08,2019 14:36

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում այսօր միաձայն հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը, որը նախկինում ԿԳ նախկին փոխնախարարն էր:

Հանձնաժողովի նախագահը Մխիթար Հայրապետյանն էր «Իմ քայլը» խմբակցությունից, փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես «Իմ քայլից» է:

Հանձնաժողովի առաջին նիստում Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ինքը մշակել է մի աշխատակարգ քաղաքացիների ընդունելության համար, եթե պատգամավորները կունենան առարկություններ, պատրաստ է քննարկել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ինծի ըսին որ Պ.Մխիթար հայրապետեանը շուրջ 25 տարի ուսումնասիրած ըլլալով այդ բոլոր ճիւղերը ստացած է բացառիկ փորձառութիւն և կրնայ հիմնական նորութիւններ բերել ; Յաջողութիւն

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728