Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարսին այլընտրանք ճանապարհի բանակցությունների մասին կառավարությունը չի ուզում բարձրաձայնել

Փետրվար 08,2019 14:32

Լարսին այլընտրանք ճանապարհի բանակցությունների մասին կառավարությունը չի ուզում բարձրաձայնել՝ գործընթացին չվնասելու համար: Այսօր այս մասին կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հարցին, թե ինչ նորություն կա Լարսին այլընտրանք ճանապարհից, ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա ներկայացմամբ՝ բանակցություններ են ընթանում, հայկական կողմը, սակայն, չի ցանկանում մեկնաբանություններ անել. «Բազմիցս հարցը մեզ տրվել է, մենք փորձել ենք չմեկնաբանել եւ հիմա էլ կգնանք չմեկնաբանելու ուղղությամբ: Ես միայն կարող եմ ասել, որ դա շատ կարեւոր պրոյեկտ է ՀՀ-ի  համար: Այնուամենայնիվ, որպեսզի մենք բանակցային պրոցեսներին որեւէ կերպ չվնասենք, զերծ ենք մնում որեւէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ դա ոչ թե Հայաստան -Վրաստան կամ Հայաստան-Ռուսաստան երկկողմ սահման է, այլ երկու տարբեր գործընկեր պետությունների սահմանն է: Եվ մենք կուզենայինք հնարավորինս քիչ միջամտել ու մեկնաբանել»,- ասաց նախարարը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728