Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Փամբուխչյանը միաձայն ընտրվեց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ

Փետրվար 08,2019 14:21

Ուշագրավ է, որ հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաեւ ԲՀԿից Էդուարդ Բաբայանը՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը: Սակայն նիստից րոպեներ անց նա հեռախոսով խոսելու պատրվակով դուրս եկավ նիստից ու այլեւս չվերադարձավ:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը: Այս հանձնաժողովի նախագահը ԲՀԿից Միքայել Մելքումյանն է: Փամբուխչյանը շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ այս հանձնաժողովում բազմազան անելիքներ ունեն, լծվելու են ինտեգրացիոն աշխատանքներին, օրենսդրական ներդաշնակեցմանը:

Ուշագրավ է, որ հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաեւ ԲՀԿից Էդուարդ Բաբայանը՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը: Սակայն նիստից րոպեներ անց նա հեռախոսով խոսելու պատրվակով դուրս եկավ նիստից ու այլեւս չվերադարձավ:

Նիստից հետո, երբ Մելքումյանին հարցրեցինք՝ երբ հանձնաժողովի անդամը նիստից անհարկի բացակայում է, նկատողություն է ստանում, իսկ երբ գալիս է, «պտիչկա» է ստանում ու գնում, դա հաշվի չե՞ք առնում՝ Մելքումյանը կատակեց. «Իհարկե, ես հաշվելուց լավ եմ, ամեն ինչ էլ հաշվում եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728