Այսօր կառավարության արտահերթ նիստից հետո, որի ընթացքում հաստատվեց կառավարության ծրագիրը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հոկոբ Արշակյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ տնտեսական հեղափոխություն են անելու այս ոլորտում: Նախարարի խոսքով, ըստ քննարկումների ձևաչափի՝ բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը, ռազմարդյունաբերությունը միավորվում են եւ դառնում ներկայիս տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության փոխարեն ստեղծվող նախարարության գերակա ուղղությունը: Ըստ նրա, կառավարության ծրագիրը «նախաձեռնողական» է՝ «ռիսկ վերցնելու եւ իրականացնելու» ծրագիր։
Նախարարը հորդորեց ծրագրում ոչ թե թվեր, այլ կոնկրետ թեզեր ման գալ, օրինակ՝ կառավարության տեսլականը Հայաստանի զարգացման հետ կապված։
«Ծրագիրը հեղափոխական է, մեր մասով ասեմ, քանի որ բարձր տեխնոլոգիաները, ռազմարդյունաբերությունը դրվում են որպես գերակա ճյուղ, եւ դրա համար նաեւ ստեղծվում է առանձին գերատեսչություն, որն ամբողջությամբ առաջ կտանի, եւ դրա ֆինանսական մասը հեղափոխական տեմպերով կավելացվի, եւ առաջիկայում դուք դա թվային տեսքով կտեսնեք»,- ասաց պարոն Արշակյանը՝ նշելով, որ շեշտակի ավելացում է տեղի ունենալու ռազմարդյունաբերության, գիտատեխնիկական, գիտահետազոտական ոլորտում։
Պարոն Արշակյանը նաեւ ասաց, որ կառավարության կառուցվածքի մասին քննարկումները շարունակվում են եւ, նախնական տարբերակով, նոր նախարարությունը կկոչվի բարձր տեխնոլոգիական եւ արդյունաբերության նախարարություն: Սակայն չի բացառվում, որ այս անունն էլ փոխվի:
«Մենք նախատեսում ենք նախարարության կազմում երկու ուղղությամբ պետական վաճառքի ստրատեգիական թիմ ստեղծել: Մենք ստեղծելու ենք պրոդուկտների ու ծառայությունների պորտֆելներ, նաեւ մեր գիտահետազոտական պոտենցիալի եւ դրանց ուղղակի վաճառքով ենք զբաղվելու դրսի շուկաներում: Այսինքն՝ վաճառք ասելով խնդրում ենք չհասկանաք ագրեսիվ առումով, այլ գիտատեխնիակական, տեխնոլոգիական համագործակցության առումով է լինելու, երբ երկրներն իրար հետ փոխանակվում են տեխնոլոգիաներով»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լսելով իր կողմից ներկայացված բացատրությունները կարելի է եզրակացնել, որ այս երիտասարդ նախարարը պատկերացում չունի արտադրության կազմակերպման բարդության մասին: Չեն հասկանում, որ անհրաժեշտ է ձևավորել արտադրության անհրաժեշտ նյութատեխնիկական հենք ՏՏ ստացված արդյունքները մեր երկրում նյութականի (պատրաստի արտադրանքի) վերածելու համար: Նույնը վերաբերվում է ռազմական արդյունաբերությանը: Մեր երկրում պետք է սկսել արդյունաբերության վերականգնման ու զարգացման գործընթաց, որը կնպաստի նաև ռազմական արդյունաբերության զարգացմանը:
Պարոն նախարարին հորդորում եմ առաջին հերթին օրենք ընդունել բեռնատար տրանսպորտային միջոցներին տեխնիկական բեռնատարողությունից ավել բարձելը արգելելու մասին և հետևել,որ այն գործի:Մեր ճանապարհները վերածվել են կարտոֆիլի դաշտերի՝12.5 տոննա բեռնատարողության մեքենաները բարձվում են 22-24տոննա,որի արդյունքում ասֆալտե ծածկը վերածվել է խոր առուների:Դրա պատճառով ավելացել է վթարների թիվը՝մարդատար մեքենաների վարորդները ստիպված են ձախ կողմով երթևեկել,որպեսզի մեքենաները ճփչանան:
Մեքենա արտադրող երկրներում արագությունը մեծացնելուց առաջ բարեկարգել են ճանապարհները,իսկ մենք այդ արագընթաց մեքենաները ներմուծել ենք առանց հաշվի առնելու մեր ճանապարհների ,,խայտառակ,,վիճակը….:Գոնե եղածը պահպանելու համար պետք է բեռնատարողության սահմանափակումը գործի….