Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը մասնագետները միանշանակ չեն ընդունում. «Հայկական ժամանակ»

Փետրվար 08,2019 13:27

Երեւանի «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը, որը հրապարակվեց օրեր առաջ, հանրության շրջանում ստացավ ակնհայտորեն դրական արձագանք։ Մասնագետները, սակայն, այն միանշանակ չեն ընդունում։

Քաղաքապետ Հայկ Մարությանը, ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով ծրագրվող հանգույցի լուսանկարները, գրել էր. «Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը։ Այն զգալիորեն կթեթեւացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի եւ Գարեզին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթեւեկություն»։

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ, Երեւանի քաղաքաշինության խորհրդի անդամ Գուրգեն Մուշեղյանն ասում է, որ վերոնշյալ նախագիծը գոյություն ունի դեռ 2017-ից։ Ժամանակին այն մի քանի անգամ քննարկվել է քաղաքաշինության խորհրդում ու նույնքան էլ մերժվել։ Մուշեղյանը եւս դեմ է ճանապարհային այս երկհարկանի հանգույցին ու թվարկում է մի քանի պատճառ։ Առաջինը եւ ամենակարևորն, ըստ նրա, այն է, որ քաղաքաշինական նորմերի համաձայն, հրապարակներում անթույլատրելի է մեկից ավելի հարկ ունեցող հանգույցը, որովհետեւ դա աղավաղում է տարածքի ճարտարապետական կերպարը։

«Երկրորդը՝ վերեւի ամբողջ հարթությունը մոտ երկու մետր բարձր է մայթերից։ Կողքից անցնողն այդ հարթությունը չի տեսնում, որով մարդիկ, իբր թե, հիանում են։ Եթե անցորդի առջեւ կա պատնեշ, չի տեսնում այդ հարթությունը, շենքերը կարո՞ղ է տեսնել։ Հեռվից պետք է գա, որ շենք տեսնի»,- արձանագրում է ճարտարապետը։ Ի դեպ, Հայկ Մարությանն իր նշված գրառման մեջ սկզբում շեշտել էր. «Նախագծի տեսանելի առավելություններից մեկն էլ այն է, որ հարակից շենքերը ամբողջովին մնում են տեսադաշտում»։ Ավելի ուշ նա հեռացրել էր հատվածը։

«Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագծի երրորդ թերությունն, ըստ Մուշեղյանի, այն է, որ դա խցանումները նվազեցնելու փոխարեն ավելի է խորացնելու խնդիրը։ Արշակունյաց պողոտայի այդ հատվածից մեքենաների կուտակումները տեղափոխվելու են նույն պողոտայի մյուս խաչմերուկներ, որտեղ լուսաֆորները նախկինի պես շարունակելու են գործել։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728