Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյան. «Ամբողջ ծրագրում՝ 69 էջանոց, պատերազմող երկրի պարագայում ընդամենը 3 էջով է անվտանգությանը անդրադարձած, այն էլ՝ բավականին վերացական». «Ժողովուրդ»

Փետրվար 08,2019 13:15

Հատված ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցազրույցից:

– Ծրագրով կառավարությունը խոստանում է մինչեւ 2023 թվականը էապես նվազեցնել աղքատությունը, սակայն նշված չէ՝ թիրախային ինչ ցուցանիշներ կարելի է ակնկալել, գոնե մոտավոր թվեր ներկայացված չեն։ Ի՞նչ հետեւություն կանեք։

– Ամենամեծ թերությունը այս ծրագրի հենց դա է, որ չկան կոնկրետ նշաձողեր՝ ինչի եւ ինչպես ենք մենք ձգտելու, չկան թվային չափելի ցուցանիշներ, վերացական էր հիմնականում, եւ ամբողջ ծրագրում ընդամենը 12 թվանիշ է նշված եղել։ Ամբողջ ծրագրում՝ 69 էջանոց, պատերազմող երկրի պարագայում ընդամենը 3 էջով է անվտանգությանը անդրադարձած, այն էլ՝ բավականին վերացական։

Այսինքն՝ ճանապարհային քարտեզ չկա, բայց մյուս կողմից էլ՝ զարմանալի չէ, որովհետեւ մենք չունենք դեռ կառավարության վերջնական կառուցվածք։ Ունենք 17 նախարարություններով կառավարություն, որոնցից նշանակված են 12-ը, եւ ունենք 5 նախարարություն, որոնք չունեն նախարար, եւ ինչ է լինելու այդ նախարարությունների հետագա ճակատագիրը՝ անհայտ է. ո՞վ է իրականացնելու նրանց գործառույթները, ո՞վ է քաղաքական պատասխանատուն այդ ոլորտների համար, եւ առանց այս ամենը իմանալու բերվում է ծրագիր։ Պետք է առաջին հերթին հաստատվեր կառավարության կառուցվածքը, որպեսզի ոլորտի պատասխանատուները նաեւ ներգրավվեին ծրագրի կազմման մեջ եւ իրենց ոլորտի համար ներկայացնեին այդ ճանապարհային քարտեզը։ Եվ եթե այդպես արվեր, կարծում եմ՝ այսքան վերացական չէր լինի կառավարության ծրագիրը։

– Չե՞ք կարծում, որ այդ վերացականությամբ կառավարությունը իրեն ապահովագրում է հաշվետվություն ներկայացնելուց։

– Նման գնահատական չեմ կարող տալ։ Քաղաքական գնահատական ա՞յդ տիպի։ Հիմա Դուք տվեցիք գնահատական եւ ուզում եք՝ ես համաձայնեմ դրա հետ։ Ես ասում եմ, որ շատ վերացական ծրագիր է, մնացած ամեն ինչ մենք կասենք առաջիկա նիստի ժամանակ։

Զրուցեց Մարիամ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728