Փետրվարի 17-ին կկայանան Իջեւան համայնքի ավագանու, հերթական ընտրություններ: Իջեւանի ավագանու 15 տեղի համար գրանցվել է 33 թեկնածու:
Թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ Իջեւանի ավագանու թեկնածուներից Արմեն Խաչատրյանը փետրվարի 7-ին ինքնաբացարկ է հայտնել: Ա. Խաչատրյանը ավելի վաղ մեզ հայտնել է, որ ինքն աշխատանքի է տեղավորվում, որն անհամատեղելի է ավագանու կարգավիճակի հետ:
Քանի որ Ա. Խաչատրյանը գրանցված թեկնածու էր, նրան մուծած ընտրական գրավը՝ 70 հազար դրամ, նրան չի վերադարձվելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ