Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում իրար հանդիպեցին նախորդ ռեժիմի բռունցքը, ով այսօր ծառայում է նոր իշխանություններին, եւ քաղաքացին… ուստի բախումն անխուսափելի էր. «Հրապարակ»

Փետրվար 08,2019 12:26

Ի վերջո, ինչո՞ւ շիկացավ դատարանի դահլիճը, ինչո՞ւ բորբոքվեց Գեւորգ Սաֆարյանը։ Հիշենք 2016 թ. Ամանորի գիշերվա դեպքերը, երբ «Նոր Հայաստան» շարժման անդամները որոշել էին Ամանորի գիշերն անցկացնել Ազատության հրապարակում եւ շարժման անդամներից մեկին տոնածառի հանդերձանք էին տվել, մյուսը ձմեռ պապի էր դարձել։ Նրանց տոնական ակցիան, սակայն, հարամել էին ոստիկան «հրեշտակները», ովքեր քաշքշել, տոնածառը խլել էին, գցել գետնին եւ բռնության ենթարկել խաղաղ ակցիայի կազմակերպիչներին, նրանցից 5-ին, այդ թվում՝ Սաֆարյանին, բերման ենթարկել։

Այդ ժամանակ Վալերի Օսիպյանը Երեւանի փոխոստիկանապետն էր, եւ երբ Սաֆարյանն Օսիպյանին տեղեկացնում է նրա ենթակաների կողմից բռնություն եւ ծեծ գործադրելու մասին, Օսիպյանը հերքում է դրանք։ Տոնածառի միջադեպը ճակատագրական եղավ Գեւորգ Սաֆարյանի համար.  ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 2017-ի հունվարին նա դատապարտվեց 2 տարի ազատազրկման։ Մեղադրանքի հիմքում ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի ցուցմունքն էր։

Հիշեցնենք, որ Խաչատրյանը ոստիկանության այն աշխատակիցն է, որի ցուցմունքով մեղադրանք ներկայացվեց նաեւ Շանթ Հարությունյանին։ Այդ  ժամանակ Օսիպյանը դարձյալ Երեւանի փոխոստիկանապետն էր։ Կարելի է բերել բազում օրինակներ, թե ինչպես Օսիպյանը, լինելով նախկին իշխանությունների նշանակած ոստիկանության պաշտոնյան, բռնություններ  է կիրառել կամ իր ենթականերին է թույլ տվել, որ քաղակտիվիստների նկատմամբ բռնություն կիրառեն, կեղծ ցուցմունքներ տան, գործեր թխեն եւ խաղան մարդկանց ճակատագրերի հետ։

Որքան էլ այսօր Օսիպյանը ներկայացվում է որպես «թավշյա» ոստիկանապետ, հասարակության մոտ նա մնում է որպես նախորդ ռեժիմի ձեռքի մահակ, որով ում գլխին երբ պետք է եղել, հարվածել են։ Թե՛ Օսիպյանը, թե՛ Հունան Պողոսյանը իրենց մեջ խտացրել են նախորդ ռեժիմի բռնարարներին, ուստի նրանց ցանկացած ցուցմունք չի կարող արժանահավատ լինել։ Երեկ դատարանում իրար հանդիպեցին նախորդ ռեժիմի բռունցքը, ով այսօր ծառայում է նոր իշխանություններին, եւ քաղաքացին… ուստի բախումն անխուսափելի էր…

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728