Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼՀԿ-ն կողմ է ԵՄ-ի հետ ռազմավարական հարաբերությունների ձեւավորմանը». Կարեն Սիմոնյան

Փետրվար 08,2019 11:40

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ներկայացրեց տեղակալի ընտրության հարցը: Նա նշեց, որ հանձնաժողովի տեղակալի պաշտոնում, ըստ Դոնթի բանաձեւի կիրարկման, առաջադրված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն՝ Կարեն Սիմոնյանը (լուսանկարում): «Հասցրել եմ իր հետ շփվել, նա պատրաստված եւ բանիմաց մասնագետ է»,-ներկայացնելով Կարեն Սիմոնյանին՝ ասաց Արման Եղոյանը: Հանձնաժողովականները հետաքրքրվեցին, թե ինչ սկզբունքներով է նա աշխատելու, քանի որ այս հանձնաժողովը, «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանի բնորոշմամբ, պասիվ աշխատող է համարվել նախկինում:

Կարեն Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ հանձնաժողովն իր ներուժով պետք է նպաստի, որպեսզի ՀՀ-ԵՄ հարաբերությունները հասնեն ռազմավարական մակարդակի. «Ինչպես հայտնի է, ԼՀԿ-ն կողմ է ԵՄ-ի հետ ռազմավարական հարաբերությունների ձեւավորմանը: Պետք է մշակենք գործողություններ, օրինակ՝ օգտագործել այլ երկրների խորհրդարանների հետ կապերը: Մեր հանձնաժողովի աշխատանքը միասնական պետք է լինի: Նախկինում կար այս հանձնաժողովը, բայց չկար միասնական օրակարգ: Իսկ հիմա ԵՄ-ի հետ աշխատանքի մեծ եւ բաց դաշտ կա»:

Հանձնաժողովի անդամները միաձայն «կողմ» քվեարկեցին Կարեն Սիմոնյանի թեկնածությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728