Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը խորհրդարանո՞ւմ է, թե՞ խորհրդարանից դուրս. «Ժամանակ»

Փետրվար 08,2019 11:37

Ընդդիմությունը խորհրդարանո՞ւմ է, թե՞ խորհրդարանից դուրս: Այս հարցը Հայաստանի հանրությանն ուղեկցում է խորհրդարանի ընտրությունից հետո, և դատելով խորհրդարանից դուրս քաղաքական հավակնություն ունեցող սուբյեկտների առատությանը, ու նաև ֆինանսական ռեսուրսների որոշակի առատությանը, այդ հարցը շարունակելու է հնչել շատ երկար ժամանակահատված: Այն, որ ընդդիմության հարցը հանրային-քաղաքական օրակարգի առաջնային հարցերից է, միանգամայն հասկանալի է և տրամաբանական: Հեղափոխական իրավիճակից քաղաքական զարգացման էվոլյուցիոն, համակարգային վիճակի անցումը հնարավոր է միայն ընդդիմության ձևավորման զուգահեռ գործընթացով, որը թույլ կտա ստեղծել մրցակցային քաղաքական համակարգ: Մյուս կողմից, սակայն, ներսում, թե դրսում հարցադրումը կամ առաջ քաշվող դիլեման ակնհայտորեն ունի մեկ հիմնական շարժառիթ՝ հանրությանը բերել համոզման, որ ընդդիմությունը դրսում է, այն ձևավորվելու է դրսում: Պատահական չէ, որ հենց դրսից է գալիս հարցադրումների տեսքով այդ դիլեման, և, եթե դա չէ դրա միակ նպատակը, ապա ներսի և դրսի փոխարեն հարցադրումները կլինեն շատ կոնկրետ գաղափարական, որակական, հայեցակարգային նշաձողերի շուրջ, ոչ թե ներսի և դրսի:

Ներսում կամ դրսում գտնվելը չէ, որ կանխորոշում է ընդդիմություն լինել- չլինելը: Ընդդիմությունը միշտ ներսում է՝ հանրության ներսում, հանրային, քաղաքական կյանքի օրակարգերում, և այդ օրակարգերից ընդդիմություն է դուրս գալիս այն ուժը, որը հանրությանն առաջարկում է դրանց առավելագույն արդյունավետ սպասարկման տարբերակներ, մոտեցումներ՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ: Դա է պարզ բանաձևը, որը պարզունակ դիլեմաներով նենգափոխելը կարող է հանգեցնել մի հետևանքի՝ քաղաքական զարգացման տրամաբանության նենգափոխման:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728