Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը դանդաղեց օբյեկտիվ պատճառներով». Արման Եղոյան

Փետրվար 08,2019 11:24

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական վավերացման շուրջ ՀՀ-ն ունի միայն դրական ազդակներ ԵՄ-ի գործընկերների կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Երբեւէ բացասական քաղաքական ազդակ ես չեմ տեսել: Մեծ հաշվով, չեմ էլ պատկերացնում, թե ինչու պետք է լիներ»,-համոզմունք հայտնեց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, թե երբ կարելի է խոսել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման հարցի շուրջ:

«Նախ, այդ գործընթացը դանդաղեց օբյեկտիվ պատճառներով, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդարանի՝ մայիսին սպասվելիք ընտրություններով: Բացի այդ, քաղաքական օրակարգ կա: Որոշակի բարեփոխումների իրականացման մասին է խոսքը: Կարծում եմ՝ այս հարցում մեր կողմից որեւէ խնդիր չի կարող լինել»,-պատասխանեց Արման Եղոյանը:

Դիտարկմանը, թե վիզաների ազատականացման շուրջ նախորդ իշխանությունը թվեր էր հրապարակում, Արման Եղոյանը հակադարձեց. «Դա շատ գործոններից է կախված, որոնք ես չեմ կարող ասել: Որեւէ մեկը չի կարող ասել, թե, օրինակ, մեզանում բարեփոխումների կիրարկումներն ինչ տեմպով կիրականանան, կամ Եվրոպական խորհրդարանն ընտրվելուց հետո ինչ տեմպով կաշխատի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728