Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորված անձը վիրահատվել է Պաշտպանի աջակցությամբ

Փետրվար 08,2019 10:32

Կալանավորված անձի դուստրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով աջակցել քրեակատարողական հիմնարկում գտնվող հոր պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում:

Դիմումատուն Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հայրն ունի առողջական մի շարք խնդիրներ, ենթարկվել է վիրահատության, սակայն ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում նրա մոտ առաջացել է առողջական նոր խնդիր, որի պատճառները պարզելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել:

Բարձրացված խնդրի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, գրություն է հասցեագրվել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն:

Արդյունքում, կալանավորված անձը տեղափոխվել է իր նախընտրած բժշկական կենտրոն, որտեղ էլ կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, վիրահատվել է: Հետվիրահատական շրջանն անցնելու համար նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Քրեակատարողական հիմնարկից Պաշտպանին տեղեկացրել են, որ անձը գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության տակ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728