Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Հիշեք, պարոնայք, որ հեչ պատեհ պահը չէ ի ցույց դնելու ձեր լոկալ շահերը՝ համազգային խնդիրների հաշվին

Փետրվար 08,2019 10:16

Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2016 թվականին Արցախում տեղի ունեցած խորհրդակցության շուրջ ապատեղեկատվական գործողություններին կոշտ արձագանքը չուշացավ։ Արցախի պետական եւ քաղաքական բազմաթիվ գործիչներ վերջակետ դրեցին այս շահարկումներին։

Սակայն ջուրը պղտորելու փորձը շարունակվում է։ Բանակցային գործընթացից եւ քաղաքականությունից մի քանի լուսային տարի հեռու գտնվողների եւ այդ զավեշտը տարածողների թարմ անգրագիտություններին ի պատասխան ընդամենը երկու բան շեշտեմ՝

  1. Ադրբեջանը մշտապես մերժել է Մադրիդյան սկզբունքները։
  2. Մադրիդյան սկզբունքները կամ նրանց հիման վրա մշակված որեւէ առաջարկություն երբեք չի ստորագրվել։

Կռահելի է, որ, բացի ներհայաստանյան զարգացումներից, Արցախում նշմարվող քաղաքական գործընթացները նույնպես հղի են Արցախի հարցի շուրջ վտանգավոր հեռանկարներով։ Բայց հիշեք, պարոնայք, որ հեչ պատեհ պահը չէ ի ցույց դնելու ձեր լոկալ շահերը՝ համազգային խնդիրների հաշվին։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10217532681487043

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728