Փետրվարի 7-ին Գերմանիայի մայրաքաղաքում բացվեց Բեռլինի 69-րդ կինոփառատոնը, որը կտեւի մինչեւ փետրվարի 17-ը: Փառատոնի կարմիր գորգի արարողությունն ուղիղ հեռարձակվում էր Բեռլինալեի ֆեյսբուքյան պաշտոնական էջով, նաեւ փառատոնի կայքում: Այն մեկնարկեց տեղի ժամանակով 17:30, իսկ բուն բացման արարողությունը՝ 19:30:
Ըստ Deutsche Welle-ի, Բեռլինալեի այս տարվա կարմիր գորգը «ստացվել» է վերամշակված աղբից: Փառատոնի բացման ֆիլմն է Լոնե Շերֆիգի «Անծանոթների բարությունը»: Բեռլինի կինոփառատոնի այս տարվա ժյուրին գլխավորում է հանրահայտ կինոդերասանուհի Ջուլիեթ Բինոշը, որը 1997թ. նույն փառատոնում լավագույն դերասանուհի է ճանաչվել «Անգլիացի հաճախորդը» ֆիլմում խաղացած դերի համար:
Փառատոնն իրականացվում է 1951 թվականից, գլխավոր մրցանակը «Ոսկե արջն է»:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Լուսանկարները՝ փառատոնի ֆեյսբուքյան էջից: