Այսօր լուրեր էին տարածվել, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը հարցաքննվել են Մարտի 1-ի գործով:
Տեր-Պետրոսյանի գրասենյակը հաստատել էր այդ տեղեկությունը, բայց մեզ հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքեց, որ Սուքիասյանին ՀՔԾ են կանչել. «Բացարձակ սուտ լուր է», – ասաց նա:
Նրա խոսքով՝ երեւի մտածել են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին կանչել են, ուրեմն, ըստ ենթադրության, Խաչատուր Սուքիասյանին էլ են կանչել. «Չգիտեմ ինչ նպատակով է դա արվել, կարող է պատահական է ստացվել, կարող է ենթադրություն է, բայց ամեն դեպքում սուտ է»:
Աննա Մկրտչյանը վստահեցրեց, որ Խաչատուր Սուքիասյանին ծանուցագիր այդ գործով չի եկել ու զարմանալի էլ կլիներ, եթե գար. «Ինքը 2008-ին արդեն հարցաքննվել է, ինչո՞ւ պետք է նորից գնա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ