Այսօր՝ փետրվարի 7-ին Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանն այցելեց Հաղարծին վանական համալիր, ուր Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն անցկացրեց օրհնանքի կարգ:
Այնուհետեւ Հայկ Չոբանյանը թեմի առաջնորդի եւ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ մուտք գործեց Սուրբ Աստվածածին եկեղեցի, ուր կատարվեց օրհնանքի կարգ:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհավորելով նորանշանակ մարզպետին՝ հույս հայտնեց, որ նա հաջողություններ կունենա այդ պաշտոնում:
Թեմի առաջնորդը խաչ նվիրեց Հ. Չոբանյանին: Մարզպետը շնորհակալություն հայտնելով՝ վստահություն հայտնեց, որ Տավուշի ժողովրդի աշխատանքի արդյունքում, համատեղ ուժերով լուրջ առաջընթաց կլինի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ