Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը չի արձագանքել Զասի հետ հանդիպելու առաջարկին

Փետրվար 07,2019 19:25

Հայկական կողմը չի արձագանքել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրված Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի հետ հանդիպելու առաջարկին: Այս մասին գրում է «Սպուտնիկի» բելառուսական ծառայությունը:

«Առայժմ գործընթացը որևէ կերպ առաջ չի շարժվում: Ես առաջարկ եմ ուղարկել (հայկական կողմին-խմբ.) և պատրաստ եմ հանդիպել հայկական կողմի համար ցանկացած հարմար ժամանակ, բայց առայժմ պատասխան չեմ ստացել»,- ասել է Ստանիսլավ Զասը:

Զասի խոսքով՝ ՀԱՊԿ մյուս բոլոր երկրները պաշտպանել են իր նշանակումը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ ըստ ՀԱՊԿ կանոնակարգի՝ հնարավորություն կա որոշում կայացնել սահմանափակ կազմով:

«Դա լավագույն տարբերակը չէ: Այդպիսի որոշումները պետք է ընդունվեն փոխհամաձայնությամբ: Դա բնականոն անխափան աշխատանքի գրավականն է: Հույս ունենք, որ շուտով այդպիսի որոշում կընդունվի փոխհամաձայնությամբ»,- ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել