Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի բողոքն անհիմն է համարվել

Փետրվար 07,2019 19:35

2011 թվականին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, որով  Հայաստանին մեղադրել էր «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո, 1991թ.) կոնվենցիայի պահանջները չկատարելու մեջ։ Այսօր՝ փետրվարի 7-ին կոնվենցիայի Կողմերի միջանկյալ հանդիպման ժամանակ Հայաստանի պատվիրակության ներկայացրած փաստերի հիման վրա ընդունվել է պաշտոնական որոշում, որով հաստատվել է, որ Հայաստանը լիովին կատարել ու կատարում է միջազգային կոնվենցիայի դրույթները և Ադրբեջանի բողոքն անհիմն է համարվել։

Բնապահպանության նախարարությունը սպասարկում է 22 միջազգային կոնվենցիա, համաձայնագիր և արձանագրություն (այդ թվում՝ Էսպո կոնվենցիան), որոնցից 8-ը ԵՄ GSP+ ռեժիմի  պահանջ են։

«Անդրսահմանային համատեքսում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի շրջանակներում կատարված գործողությունները իրականացվել են Արտաքին գործերի ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ։

ՀՀ Բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728