Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատավորներ Արա Կուբանյանը և Ռուբեն Ափինյանը ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

Փետրվար 07,2019 17:37

2019 թվականի փետրվարի 7-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որտեղ Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, հրապարակեց դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները:

Խորհուրդը բավարարեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները՝ դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատավոր Արա Կուբանյանին հայտարարվեց խիստ նկատողություն, իսկ Ռուբեն Ափինյանին՝ նկատողություն:  Որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և վերջնական են:

Բարձրագույն դատական խորհուրդը հիշյալ դատավորներին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ հարցը քննության էր առել 2019 թվականի հունվարի 24-ի նիստում:

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728