Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հիստերիա է առաջացրել Մակրոնի` ապրիլի 24-ի վերաբերյալ որոշումը. Ermenihaber

Փետրվար 07,2019 17:40

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի`ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հայտարարությանը:

Աքսոյը Մակրոնի որոշումը պայմանավորել է ներքաղաքական հանգամանքներով, նշելով, որ Մակրոնը հայ ընտրողների քվեն ստանալու հույսով փորձում է իրագործել տված խոստումը՝ հաշվի չառնելով Ֆրանսիայի ՍԴ և ՄԻԵԴ որոշումներն ու պատմական փաստերը:

«Մտահոգիչ է, որ մի քաղաքական գործիչ, ով անտեղյակ է օսմանյան պատմությունից, անտեսում է ֆրանսիական և եվրոպական իրավունքը և թուրքերի համար ծայրաստիճան զգայուն համարվող մի պատմական հարցի շուրջ միակողմանի դիրքորոշում է ընդունում` հանուն անձնական, քաղաքական շահի»,- ասվում է Աքսոյի հայտարարությունում:

Մամուլի խոսնակը պնդել է, որ Օսմանյան կայսրությունում 500.000-ից ավելի մուսուլման է սպանվել հայ ապստամբների կողմից:

Նրա համոզմամբ` պատմության այդ ցավալի ժամանակաշրջանի լուսաբանմանը մեծ կարևորություն տվող Թուրքայի` «Պատմության համատեղ հանձնաժողով» հիմնելու առաջարկը դեռևս ուժի մեջ է:

Աղբյուր`  mfa.gov.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728