Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քըլըչդարօղլու. «Խստորեն դատապարտում և մեծ ցավով ենք ընդունում Մակրոնի որոշումը». Ermenihaber

Փետրվար 07,2019 16:50

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հայտարարությանը:

Քըլըչդարօղլուն նշել է, որ իրենք Էմանուել Մակրոնի հայտարարությունը մեծ ցավով են ընդունում և խստորեն դատապարտում են այն:

Քըլըչդարօղլուի հայտարարության մեջ նշվում է. «1915թ. տեղի ունեցած դեպքերը և հայերի, և թուրքերի համար մեծ տրավմա են եղել: Այդ դեպքերը մեծ ողբերգություն են առաջացրել` երկու ժողովրդի հիշողություններում թողնելով խորը վերքեր»:

Նա մասնավորապես ասել է, որ այս հարցում անհնար է երրորդ երկրների անտեղի և անհարկի որոշումներով ջնջել այդ ողբերգության հետքերը և բուժել հիշողություններում դաջված վերքերը:

«Անցյալում տեղի ունեցած ցավալի դեպքերի` օրակարգային քաղաքական հաշիվների նյութ դարձնելը չեն օգնելու կրկին կամուրջ կառուցել երկու ժողովրդի միջև: Անհրաժեշտ է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք չեն առանձնացնի Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդներին և նոր սերունդները ապագային կնայեն, ոչ թե հակամարտողի տեսանկյունից, այլև խաղաղասիրաբար»,- գրել է Քըլըչդարօղլուն:

Աղբյուր՝ Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728