Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գիտպետկոմի նախագահ. «300 հոգանոց հիմնարկ կա, որ 3 անգամ պակաս գիտական արդյունքներ ունի, քան 80 հոգանոց հիմնարկը»

Փետրվար 07,2019 15:57

«Շատ երկրներում լաբորատորիաների ֆինանսավորումն իրականացվում է ռեյտինգային ձեւով, մեզ մոտ էլ յուրաքանչյուր գիտաշխատող կհասկանա, թե ինքն ինչ աշխատավարձի է հավակնելու, կամ ինստիտուտը ինչ բյուջեի է հավակնում:

Թվերն այնպիսին են, որ յուրաքանչյուր ինստիտուտ կարող է ինքը դնել եւ իր թվերը հաշվել, թե յուրաքանչյուր գործառույթի համար ինչքան միավոր է հավաքել: Ֆինանսավորման այս տարբերակը շատ նման է մեր առավել ակտիվ գիտնականների կամ թոփ-100 կոչեցյալի մրցույթին:

Այստեղ հնարավոր չէ անարդար բաներ անել, որովհետեւ եթե հիմնարկը տպագրել է 100 հոդված, հնարավոր չէ դա 90 հաշվել: Կամ եթե հղումները ինչ-որ մի թիվ են, դրանք գիտաչափական տվյալներ են, որոնք կարող եք մտնել Thomson Reuters տեղեկատվական կայքից ստանալ: Այսինքն` այնպիսի չափանիշների վրա են հիմնված լինելու գնահատականները, որոնք ստուգման ենթակա են եւ բաց: Սա կբերի ֆինանսների արդար բաշխման»,- «Արմենպրեսում» կայացած ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը:

Ապա հավելեց. «Անուններ չեմ ուզում տալ, բայց հիմնարկներ կան, որտեղ 300 մարդ է աշխատում, եւ հիմնարկ կա, որտեղ աշխատում է 80 հոգի: Սակայն այդ 300 հոգանոց հիմնարկի գիտական արդյունքները 3 անգամ քիչ են, քան 80 հոգանոցինը: Մինչեւ հիմա մարդկանց թվաքանակով էր բյուջեն հաշվվում, ինչը ազնիվ չէ»:

Նա շեշտեց, որ 2012-ին կառավարությանը առաջարկ է ներկայացվել ռեյտինգային ֆինանսավորման մասին, սակայն դա չի անցել:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728