Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գիտպետկոմի նախագահ. «Ով նախարար է դառնում, հայտնվում է դոկտորների կամ թեկնածուների շարքում»

Փետրվար 07,2019 15:34

«Գիտական կոչումը դեռ գիտությամբ զբաղվել չի նշանակում: Ցավոք սրտի, ես դառը փորձ ունեմ: 12 տարի արդեն կառավարությունում աշխատում եմ: Ով նախարար է դառնում, չգիտես ինչպես, հայտնվում է գիտության դոկտորների շարքում, դառնում է գիտության թեկնածու կամ դոկտոր: Ես նրանց գիտնականներ չեմ համարում»,- փետրվարի 7-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտարարեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Նաեւ մանրամասնեց. «Այն մարդիկ, որոնք ակտիվ աշխատում են գիտության ոլորտում, կարող է եւ աստիճան չունենան: Գիտնականները հենց նրանք են, որոնք սիստեմատիկ հոդվածներ են տպագրում, ելույթներ են ունենում, գիտաժողովների են մասնակցում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728