Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երեխաների օրգանների վաճառքի մասին փոխվարչապետի հայտարարությունը օդում կախված լուրեր չեն. Ռուզաննա Ադանալյան

Փետրվար 07,2019 15:15

Գյումրիում սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանն այսօր անդրադարձել է հունվարի 10-ին կառավարության նիստի ժամանակ նախկին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե ՀՀ-ում գործում է մաֆիա, որի միջոցով վաճառվում են մանկատների երեխաների օրգանները:

«Վարչապետի կողմից առաջադրված հարցադրմանը՝ իսկապես նման բան կա, ԱԱԾ պետը հերքեց, ասաց՝ նման տեղեկություն չունեն, որովհետեւ այդ ոլորտը վերահսկում են: Այն, որ Վանեցյանը հերքեց՝ ասելով, որ նման տեղեկատվության չեն տիրապետում, նման հերքումը ոչ իրավաչափ է ու անտեղյակության չափանիշ: 2018 թվականի հուլիսի 23-ին հենց նույն ԱԱԾ-ին իմ կողմից ներկայացվել է հաղորդում, որ Շիրակի մարզի երեխաների, կանանց, ընտանիքի իրավունքների պաշտպանության բաժնի նախկին պետ Լուսինե Գինոսյանը վաճառել է մանկատների երեխաների օրգանները, մասնավորապես նշվել է նաեւ, որ կատարված ենթադրյալ հանցագործությանը ներգրավված են այլ պաշտոնատար անձինք, նշվել է տվյալ անձանց տվյալներն ու այլ տեղեկություններ, որը հասցեագրված է եղել Վանեցյանին»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց Ռուզաննա Ադանալյանը:

Ըստ նրա՝ հանցագործության հայտնաբերման ուղղությամբ պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել. «Արարատ Միրզոյանի նշված հայտարարությունը օդում կախված լուրեր չեն եւ չփաստարկված հայտարարություն չէ, որը բուռն արձագանք գտավ հանրության շրջանում եւ համարվեց ֆեյք հայտարարություն»:

Ռուզաննա Ադանալյանի խոսքով, ԱԱԾ ներկայացրած իր հաղորդումից ամիսներ անց իրեն ԱԱԾ –ի մարզային բաժնից կանչել են, տեղեկության մասին հարցաքննել. ըստ նրա՝ հանդիպել է ԱԱԾ-ի աշխատակից Կամո Ներսիսյանի հետ, հստակ տվյալներ ներկայացրել իր հաղորդման վերաբերյալ, մասնավորապես, Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ին հանձնված երեխայի մասին այլ փաստեր, ինչը հիմա չի ցանկանում բարձրաձայնել՝ գաղտնիությունից ելնելով: Նա նաեւ պատմեց, որ իր հաղորդման հետքերով, ԱԱԾ-ում հանդիպումից հետո մոտ մեկ ամիս անց զանգել են ոստիկանության Մուշի բաժնից, հայտնել, որ ԱԱԾ-ից իր հաղորդումը փոխանցվել է ոստիկանություն ու սկսվել է հետաքննություն:

Ռուզաննա Ադանալյանը պնդում է, որ ԱԱԾ-ն խուսափել է քննության առնել իր հաղորդումը ու այդ պատճառով է այն ուղարկել ոստիկանություն. «ԱԱԾ-ն պաս է տվել ոստիկանությանը»: Ըստ բանախոսի, ոստիկանությունում անցկացված հետաքննությամբ որոշում է կայացվել մերժել հանցագործության մասին իր հաղորդումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչը տիկին Ադանալյանը վիճարկում է դատարանում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728