Փետրվարի 5-ին, ժամը 23.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի տներից մեկը կանչով մեկնած խումբը հայտնաբերել է 1949 թ. ծնված Ալբերտ Գասպարյանի դիակը և «շմոլ գազի թունավորում հարցականով» նույն տնից «Վանաձոր» Բ/Կ է տեղափոխել 1958 թ. ծնված Մարիետա Նալբանդյանին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.10-ի սահմաններում, լոգարանում լողանալու ժամանակ շմոլ գազից Մ. Նալբանդյանը ստացել է թունավորում, իսկ Ա.Գասպարյանը մահացել է:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կատարվում է քննություն:
Ոստիկանություն